Ներքին Միտք 2 տարի առաջ - 11:07 08-09-2023

Մի ողջ ազգ էսպես ծանր վճարում է մի մարդու ամբիցիաների, վայելքների ու բարդույթների համար․ Մենուա Սողոմոնյան

«Համախմբում» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը գրում է․

«ՀՀ տարածքից (պայմանականորեն՝ նախկին ՀԽՍՀ) 150 քառ կմ օկուպացված է Ադրբեջանի կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարից հետո։

1 քառ կմ-ը 100 հեկտար է։ ՀՀ-ից օկուպացված է 15.000 հեկտար տարածք։
Հատկանշականը ոչ միայն այդ տարածքի ահռելի մեծ թիվն է, այլև դրա նշանակությունը. ռազմավարական կարևորության բարձունքներ, միջպետական ճանապարհների հատվածներ, խմելու ջրի ակունքներ, օգտակար հանածոների հանքավայրեր կամ դրանց հարող տարածքներ և այլն։

Եթե 44-օրյա պատերազմում պարտությունը գործող իշխանությունների քարոզչամեքենան պայմանավորեց հիմնականում «նախկինների թալանի» հանգամանքով, և այդ քարոզչությունը փաստորեն աշխատեց, ապա նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի բոլոր կորուստները, զիջումները իշխանական քարոզչամեքենան կա՛մ թաքցնում, պարտակում, լղոզում է, կա՛մ նոր մեղավորներ առաջ բերում (Ռուսաստան, ՀԱՊԿ և այլն):
Այս փոքրիկ հոդվածի մեջ գրված է Ադրբեջանի առաջխաղացման ու Հայաստանի կորուստների փաստերը պարտակելու դեպքերից մեկի մասին։ Չլինելով հանդերձ ռազմական փորձագետ կամ քարտեզների մասնագետ՝ ակնհայտ երևում են ադրբեջանական կողմի հաջողությունները, հայկական կողմի կորուստներն ու փաստերի քողարկումը։

Ադրբեջանը քայլ առ քայլ օկուպացնում է մեր երկիրը։ Որքան շատ է խորանում մեր տարածքում, այնքան գործող իշխանությունները շատ են խոսում խաղաղության օրակարգի մասին։ Խոսք ու գործ չկա օկուպացվածը ետ բերելու մասին։ Երբ Հ1-ի եթերում կամ այլ առիթներով բարձրաձայնվում է այս մասին, հակադարձում են, որ պատերազմ ենք հրահրում, որ պատրաստ չէ մեր երկիրը Ադրբեջանի հետ նոր պատերազմի և այլն։ Մյուս կողմից միլիոններ են ծախսվում ինչ-որ երգիչների համերգների, եվրատեսիլների, անորակ ճանապարհաշինության, անպտուղ գործուղումների, վերնախավի շքեղ կենցաղավարման, նրանց անձնական անվտանգության, ֆեյքային ու անմակարդակ դերասանային քարոզչության և այլնի վրա ու ժողովրդին էսպես հիմարի տեղ դնելով շարունակում են իրենց ազգակործան գոյությունը։

Ամեն առավոտ կանուխ առաջին բանը տելեգրամ ալիքներով նայելն է՝ հո չի՞ սկսվել նոր լայնամասշտաբ հարձակում։ Տագնապած ենք ոչ միայն այդ հարձակման հանգամանքից, այլև նրանից, որ չենք տեսնում պետական մոտեցում թշնամական ագրեսիային համակարգված դիմագրավելու առումով։

Ուզում եմ հիշեցնել, որ 2018թ. իշխանության գալու փաշինյանական թեզերից մեկը 2016թ. քառօրյա պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության տարածքից 800 հեկտարի կորուստն էր՝ հետևյալ շեշտադրմամբ. «եթե թալանն ու կոռուպցիան մշտապես արդարացվել է հայ-ադրբեջանական բալանսի պահպանմամբ, ապա 800 հեկտարի կորուստը այդ միֆը ևս հօդս ցնդեցրեց»։

Հիմա և՛ անվտանգությունն է ձախողված, և՛ դիվանագիտությունը, և՛ կոռուպցիան է ծաղկում, և՛ թալանն է ծավալվում, և՛ լկտիությունն է ահագնանում, և՛ անարդարությունն է մեծանում, և՛ ատելության քարոզն է շարունակվում...

Մի ողջ ազգ, մի երկիր էսպես ծանր վճարում է մի մարդու ամբիցիաների, վայելքների ու բարդույթների համար...
https://armeniasputnik.am/.../adrbejany-jermuki-hatvatsum...»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել