Ուղիղ եթեր
Միտք 2 տարի առաջ - 16:06 06-09-2023

Մենք, մեր երկիրը, մեր խելոք ժողովուրդը ինչո՞վ ա դավաճանել ՌԴ֊ին , ո՞ր քայլով, կասե՞ք․ Հարություն Մնացականյան

Հարություն Մնացականյանը ֆեսբուքյան իր էջում գրել է․ «Քանի որ ես քաղաքականությունից բացարձակ գլուխ չեմ հանում , մի հարց տամ էլի։ Մոտ մի քանի տարի է անընդհատ շրջանառվում է մի թեզ , որ մենք դավաճանել ենք մեր դաշնակից Ռուսաստանին , դրա համար ենք այս օրին , մեր ռուս բարեկամները նեղացել են մեզանից։

Հիմա հարց տամ էլի , մեր երկրի ղեկավարի ոչ ադեկվատ , էժանագին , անհասկանալի քայլերը հանենք արտաքին դիվանագիտության մեջ , ախպեր մենք , մեր երկիրը , մեր խելոք ժողովուրդը ինչո՞վ ա դավաճանել ՌԴ֊ին , ո՞ր քայլով կասե՞ք։ Տո հենց մեր կիսախելագարը ... Լադիմիր Լադիմիրիչ ասելով ավելի շատ է սապոնվել , ՀԱՊԿ էստեղից զորք ուղարկել , ի վերջո ինչ խոշոր , գումար բերող ոլորտ կա Ռուսաստանին ենք տվել, ախպեր մենք ինչո՞վ ենք դավաճանել։ Կամ լավ երկրի իշխանությունն ա դավաճանել , ենթադրենք էդպես է, ուրեմն արտաքին քաղաքականությունը էնքան պրիմիտիվ բան է , կենցաղային մակարդակի , որ նեղացած հարևանը դրել ու դռբի տակ է գցել ամբողջ ազգի՞ն ։ Ես գյուղացի տղա լինելով , կներեք , բայց քաղաքականությունն էդպես պրիմիտիվ չեմ պատկերացնում, ոնց մի շարք սեւբյեկտներ փորձում են ներկայացնել մեզ։

Բերեք էդ մեա կուլպայի շղարշը հանենք ու ընդունենք մի փաստ ու շարժվենք դրանով. ՌԴ֊ն ունի շահեր , ՌԴ֊ն ի տարբերություն մեզ երբեք մեզ հավատարմության երդում չի տվել ու եթե իր երկրի, որի բնակչությունը (143֊149 միլիոն է) շահերից բխում է , որ պիտի Սյունիքի միջանցք բացվի ու այդտեղով տեղափոխվի Թուրքիա , նա դա անելու է կամ ուրիշի ձեռքով պատերազմ հրահրելով , կամ բանակցությամբ կամ այլ եղանակով, նա երբեք 140+ միլիոնի շահը չի ստորադասելու 2 միլիոնի շահերին։

Էստեղ ուրիշ հարց կա , այ էս էմոցիոնալ զեղումների փոխարեն պետք է գիտելիքներ , կոնկրետ , հստակ գիտելիքներ , թե նման իրավիճակում ինչ տեսակ որոշում ընդունելը կլինի ամենաօպտիմալ տարբերակը»։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը