Ուղիղ եթեր
Միտք 2 տարի առաջ - 12:52 06-09-2023

Իրականության զգացողությունը բթացնելը համակարգվում է մեկ թշնամական կենտրոնից. Քրիստինե Վարդանյան

Իրականության զգացողությունը բթացնելը համակարգվում է մեկ թշնամական կենտրոնից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական գործիչ Քրիստինե Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ««Հաղթում ենք»

«Ջերմուկի հաղթական պատերազմ»

«Սոթքում կերած ապտակից ուշքի չի գալիս թշնամին»

Նիկոլ Փաշինյանի ռեժիմը հայերիս դեմ օգտագործում են նույն գործիքակազմը, ինչ Ադրբեջանը մեր դեմ միջազգային հարթակներում:

Ձեռագիրը միշտ նույնն է. 180 աստիճան իրականությունից տարբերվող ինֆորմացիան` հիմնված կոնտեքստից կտրված մեկ լուսանկարիգրառմանորևէ կերպ չապացուցվող փաստի վրա, որպես սեփական պրոպագանդիստական թեզի ապացույց ներկայացնելը:

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ադրբեջանի ներկայացուցչի` ձմերուկով ու սեխով սարքած տորթով պաշարված Արցախում ծննդյան օրը հիշատակելը որպես շրջափակման բացակայություն ներկայացնելը և սեփական ժողովրդին perfecttv-ով, հայ պաշտոնյաներով ու պրոպագանգիստներով տեղեկատվական ահաբեկչության ենթարկելն ու իրականության զգացողությունը բթացնելը համակարգվում է մեկ թշնամական կենտրոնից»։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան