Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:18 02-09-2023

Արցախի լինելիությունը Հայաստանի ինքնիշխանության գրավականն է․ Աբրահամ Գասպարյան

«Եթե փորձենք հասկանանք, թե վերջին մեկ տարվա ընթացքում մենք ինչ ենք արել որպես պետություն, որպես ժողովուրդ, ազգ և նժարի վրա փոձենք դնել՝ հասկանալու արդյոնք մենք արդարացրել ենք բոլոր ակնկալիքները կամ հայտարարությունները, որոնցով զբաղված ենք եղել՝ հատկապես պատերազմից հետո, ապա կարող եմ ասել՝ ոչ»,- հայտարարեց քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը՝ Երևանում Արցախի Հանրապետության ներկայացուցչություն կատարած այցի ժամանակ, որը կազմակերպել են «Ջենեզիս Արմենիա» և «ՀայաՔվե» նախաձեռնությունները:

«Հայաստանի անվտանգությունն է դրված նժարի վրա և Հայաստանի անվտանգությունը գալիս է Արցախից։ Շատ կարևոր է հասկանալ ու մեր հանրային գիտակցության մեջ արմատավորել այն միտքը, որ Արցախի լինելիությունը Հայաստանի ինքնիշխանության գրավականն է, եթե Արցախ չկա, Հայաստան չի լինելու։ Հայաստանի իշխանությունը լավ կանի որևէ հայտարարությամբ հանդես չգա ի վնաս արցախյան պրոցեսի, չխոչընդոտի ու հակաարցախյան հայտարարություններ չանի ու աշխարհում տպավորություն չստեղծի, որ հայ ժողովուրդը կիսում է այն քաղաքականությունը, որն իրենք վարում են։ Արցախում շատ լավ գիտեն՝ ինչպես վարվել նման իրավիճակներում, Արցախում հայկական էլիտաները վերջին 3-4 հազար տարվա ընթացքում մշտապես գիտեն այս տարածաշրջանում ճգնաժամային վիճակներում վարվելու, պարտվողական քաղաքականությունն արգելակելու ու առաջ անցնելու բոլոր տեխնոլոգիաները», - ասաց նա։

Գասպարյանի խոսքով՝ վերոնշյալի վկայությունը համաժողովրդական ճնշման տակ Արայիկ Հարությունյանի հրաժարականն էր։

«Սրանք գործընթացներ են, որոնց մենք նվազագույնը չպետք է խոչընդոտենք։ Մենք այստեղից կարող ենք ճնշումներ գործադրել Երևանի վրա։ Մենք պետք է մեր օրակարգը ձևավորենք, որը պետք է ունենա բացառապես մեկ վերնագիր՝ ինչպես չխոչընդոտել Արցախում անվտանգության ամրապնդմանն ուղղված Արցախի մեր հայրենակիցների քայլերին: Կարծում եմ՝ առաջիկա մի քանի ամիսներին մենք ականատես ենք լինելու մի շարք հետաքրքիր զարգացումների թե՛ Հայաստանի ներսում, թե՛ տարածաշրջանային մակարդակով, որտեղ աշխարհի անվտանգային ճարտարապետությունը վիճարկող պետություներն իրենց խնդիրներն այստեղ փորձելու են լուծել ու Հայաստանը պարտավոր է օգվել այդ հնարավորությունից ու կասցենել հայկական պետականության մայրամուտն ազդարարող գործող իշխանության քաղաքականությունը։ Եթե Արցախն այսօր տանուլ տվեցինք, մի քանի սերունդ նզովյալ ենք լինելու, ու ոչ ոք իրավունք չի ունենալու խոսել ոչ՛ Արևմտյան Հայստանի, ո՛չ Նախիջևանի, ո՛չ էլ հայկական իրավուքնների մասին»,- նշեց Արբրահամ Գասպարյանը։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
21:01 Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ ՓԾ
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
23:14 ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»․ Թրամփ
21:50 Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին կոչ է անում չտարածել եկեղեցու վերաբերյալ ապատեղեկատվությունը
20:16 Իրանը բանակցություններ չի վարում ԱՄՆ-ի հետ, բայց հաղորդագրություններ է ստանում միջնորդների միջոցով․ Արաղչի