Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 12:15 31-08-2023

Երեւանը ևս 30 «Ժոնգ տոնգ» ավտոբուս կգնի 

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 31-ի նիստում թույլ տվեց փոփոխություն կատարել «Ժոնգ տոնգ» ավտոբուսների գնման պայմանագրում:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի քաղաքապետարանի գնահատող հանձնաժողովի 2022 թվականի հուլիսի 7-ին կայացած նիստի արձանագրությամբ ամենացածր գնային առաջարկ ներկայացրած «Ժոնգ-Թոնգ Բաս Հոլդինգ» ԿՈ ՍՊԸ-ի հայտը գնահատվել է բավարար և վերջինս ճանաչվել է ընտրված մասնակից։ Գնման ընթացակարգի արդյունքում «Ժոնգ-Թոնգ Բաս Հոլդինգ» ԿՈ ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետի միջև 22․08․2022թ-ին կնքվել է ընդհանուր 6․637․424,904 հազ․ դրամ արժողության 150 հատ ZHONGTONG BUS LCK6860HGH մակնիշի ավտոբուսների մատակարարման պայմանագիր՝ մատակարարման ժամկետ սահմանելով պայմանագիրը ուժի մեջ մտնելուց հետո 180 օրացուցային օրը։

ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի որոշմամբ թույլատրվել է կնքված պայմանագրում իրականացնել փոփոխություններ, որի հիման վրա կնքվել է Համաձայնագիր N 4, որը սահմանել է 30 հատ հավելյալ ավտոբուսների մատակարարման ժամանակահատվածը։ Մատակարար ընկերությունը ներկայացրել է բանկային երաշխիք պայմանագրի գնի 30 տոկոսի չափով, որպեսզի ստանա կանխավճար դեռ չմատակարած 30 ավտոբուսի գնի չափով։

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում հնարավոր կլինի պայմանագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանին մատակարարվող թվով 30 հատ նոր ավտոբուսի համար մատակարար ընկերությանը տրամադրել կանխավճար։

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
18:00 ԻՆՍՏԱ NEWS. Ինչպես հայտնի ֆուդ բլոգերից դարձավ բորտուղեկցորդուհի․ The Bites բլոգի կյանքի կտրուկ փոփոխությունները
19:02 Լեհաստանում հայտնաբերված նավթագազային խոշոր հանքավայրը մտահոգություն է առաջացնում
21:01 Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ ՓԾ