Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:17 28-08-2023

Այսպիսի բան գոյություն չի ունեցել․ մեր քաղաքացին պետք է գնա ընտրատեղամաս և պատժի ՔՊ-ին․ Թանդիլյան

Երևանի ավագնու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը քարոզարշավն այսօր շարունակում էր Շենգավիթ վարչական շրջանում։

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այցելած 5 վարչական շրջաններում արձագանքները դրական է գնահատում․ «Մարդկանց արձագանքն իրապես հնարավորություն է տալիս հուսալ, որ մարդիկ հասկանում են, որ ընտրություններով հնարավորոր է փոխել և պիտի փոխեն, ու այս լարված իրավիճակում անցնցում իշխանափոխությունը լավագույն միջոցն է»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Ավինյանը հայտարարել էր, որ իր թիմի հետ արձակուրդում է, բայց այսօր քաղաքապետարանի գործակարգավարական նիստն էր վարում, ինչպես կբացատրի այդ քայլը, Թանդիլյանն արձագանքեց․ «Այս ծավալի վարչական ռեսուրս ես երբևէ չեմ տեսել, որ օգտագործվի։ Ես մասնակցել եմ տարբեր քարոզարշավների, ականատես եմ եղել վարչական ռեսուրսի տարբեր աստիճանի չարաշահումների, այսպիսի բան ուղղակի գոյություն չի ունեցել։Դրանով հանդերձ եմ ասում, որ իրենց հաղթելու ենք, որովհետև վերջնական որոշողը մեր քաղաքացին է, ով գնալու է ընտրության և նաև հենց այդ պատճառով է պատժելու իրենց՝ ընտրելով թիվ 13:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին