Ներքին 3 տարի առաջ - 18:22 25-08-2023

Հարձակվեցին, 20 հոգու տարան․ ԱԺԲ-ի համակիրներին բերման են ենթարկել

Այսօր՝ ժամը 17։00-ի սահմաններում, Երևանի Ազատության հրապարակից ոստիկանները բերման են ենթարկել ԱԺԲ-ի մոտ 20 համակիրների։

«Քաղաքացիները դուրս էին եկել՝ իրազեկման ակցիա իրականացնելու, բայց ոստիկանները հարձակվեցին և բռնի ուժի կիրառմամբ մոտ 20 հոգու տարան բաժին, այդ թվում կանանց»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմեց ԱԺԲ անդամներից մեկը։



Oragir.News-ի տեղեկություններով՝ քաղաքացիները բերման են ենթարկվել Ոստիկանության կենտրոնի բաժին։ Թեև մեր աղբյուրը պնդում է, որ բերման ենթարկվածները շուրջ 20-ն են, ոստիկանությունից փոխանցեցին, որ բերման ենթարկվածները 5-ն են։



«Ազատության հրապարակից 5 անձ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար բերվել են կենտրոնական բաժին»,- հայտնեցին ոստիկանությունից։


Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է