Ադրբեջանցիները Նիկոլի գոյությունը չեն նկատում․ Էդգար Ղազարյան
copy image url

Ադրբեջանցիները Նիկոլի գոյությունը չեն նկատում․ Էդգար Ղազարյան

Ներքին 1 տարի առաջ - 18:00 19-08-2023
«Ճիշտն ասած դրա մասին միայն մամուլից ունեմ տեղեկություններ, բայց ես կարծում եմ, որ գործնականում դժվար թե իրականացվի չվերթները, որովհետև ադրբեջանցիներն այդ չվերթների մասին լուրը լսելուց հետո սկսել են կրակել Կապանի օդանավակայանի ուղղությամբ, ընդ որում կրակոցը իրականացվում է այն ժամանակ, երբ Սյունիքի մարզում է գտնվում Նիկոլ Փաշինյանը»,- Oragir.news-ի հետ զրույցում այս մասին ասաց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

Ղազարյանն ասաց, որ սա հերթական դեպքն է, երբ Հայաստանի տարածքում գտնվող քաղաքացիական օբյեկտների նկատմամբ ադրբեջանցիները իրականացնում են զինված հարձակում։

«Մինչև այդ գիտեինք Երասխավանում գտնվող մետալուրգիական գործարանի շինհրապարակի վրա պարբերաբար կրակոցներ, Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ պարբերաբար կրակոցներ, որին ոչ մի անգամ միջամտություն Հայաստանի զինված ուժերը, կամ անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը չեն իրականացրել այն ժամանակ։ Դրանից հետո էլ հերթական անգամ թիրախավորել են Կապանի օդանավակայանը, որի հարևանությամբ իրենք գտնվում են Նիկոլ Փաշինյանի բանավոր հանձնարարությունների, համաձայնությունների արդյունքում։ Այդ պարագայում ես չեմ պատկերացնում մի ուղևորի, ով իրեն անվտանգ կզգա այդ օդանավակայանի ծառայություններից օգտվելու հարցում»,- ասաց Էդգար Ղազարյանը։

Վերջինիս խոսքով՝ հատուկ են ադրբեջանցիները Նիկոլ Փաշինյանի թռիչքի ժամանակ կրակել՝ ցույց տալու համար, որ Նիկոլ Փաշինյանի գոյությունն իրենք չեն նկատում և նաև պատրաստ են վարվել ցանկացած կերպ։

«Տարօրինակ է այն, որ նման միջադեպից հետո հայկական կողմը փոխարենը ձեռնարկի համապատասխան միջոցներ, ԱԱԾ-ն հանդես է գալիս ծիծաղելի հայտարարությամբ, որ իրենք պատրատ են համագործակցել ադրբեջանցի իրենց գործընկերների հետ՝ այդ միջադեպի հանգամանքները պարզելու հարցում։ Իսկ ո՞վ է ասում, որ ադրբեջանցիները միջադեպը պարզելու հարցում ընդհանրապես ջանքեր են գործադրում, այն որ մի հատ էլ իրենց հայ գործընկերների հետ այդ հարցում համագործակցեն։ Այսինքն՝ նսեմացման հերթական սեանսն է։ Ի դեպ, ասեմ, որ «Ֆլայ Ռադար 24» հավելվածը իր ամրագրումներում Կապանի ամրագրումը ֆիքսել է իբրև Զանգիլանի օդանավակայան»,- ասաց Էդգար Ղազարյանը։

Հիշեցնենք, որ այսօր ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամին պատկանող չեխական արտադրության L410 ինքնաթիռով իրականացվել է առաջին ներկայացուցչական չվերթը Երևան-Կապան-Երևան երթուղով։ Երթուղու մեկ ուղղության տոմսի արժեքը սահմանվել է 20 հազար դրամ։

Ամենից շատ դիտված

20:17 Նիգերիայում ավտոբուսի` կամրջից գետն ընկնելու հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
19:00 Գողություն և ինքնասպանություն. նոր բացահայտումներ` Նոր Նորքի նախկին թաղապետի վերաբերյալ
19:13 Եթե կինը ապտակում է ամուսնուն, նա երբեք դա հենց այնպես չի անում. Պեսկովը՝ Մակրոնի մասին
21:30 Ըստ էության. ԶՊՄԿ ղեկավարն ապօրինի հեռացրել է աշխատանքից և պահանջում է 5 մլրդ դրամ փոխհատուցում
17:08 Եթե տեսանյութեր են փնտրում, թող փնտրեն իրենց ու Սերժ Սարգսյանի մասնակցությամբ․ Մուրազիի արձագանքը
15:11 Աննա Հակոբյանի նոր սկանդալային գրառումը. իրավունքի խախտում, զրպարտություն և պետության հիմքերի թուլացում
15:22 Ես ինձ չեմ ների, եթե իմ թոռները Շուշիին տուրիստի աչքերով նայեն. Կարապետ Պողոսյան
21:18 Մեր սրբավայրերն այս վիճակում են, որովհետև չախոյանանմաններն են զավթել իշխանությունը․ Վահագն Մխոյան
18:52 Ա՛յ մարդ, գնացեք ձեր ինտիմ կյանքով զբաղվեք, ինչ եք ընկել քահանաների հետևից. Դավիթ Կարապետյան
17:02 ԵՊՀ-ն մաթեմատիկայից թույլ է. 10 օրից ավելի է` հաշվարկ են անում