Ներքին 3 տարի առաջ - 00:14 29-10-2022

Պրահայում ոչ մի արդյունքի չեն հասել, այլ ավելի են սրել լարվածությունը․ Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է Փաշինյանի թվիթերյան գրառումներին։

«Երբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Ջերմուկ քաղաքում զոհվեցին երեք զինծառայողներ, այդ ժամանակ Փաշինյանը գրառում արեց թվիթերում։ Իսկ մայիսի 13-14-ի հարձակման ժամանակ ոչ մի գրառում նա թվիթերում չի արել»։

Ղազարյանի համոզմամբ՝ ուշագրավ է այն գրառումը, որը Փաշինյանը գրել է սեպտեմբերի 25-ին, երբ ՄԱԿ-ի ամբիոնից հարց էր ուղղում Ալիևին, թե ինքը ընդունում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Այսինքն՝ ինչ է ստացվում․ հարցնում է մի պետության ղեկավարից, որը ռազմական ոտնձգություններ է կատարում ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ։ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների մասին խոսելով՝ Ղազարյանն ընդգծեց, որ Փաշինյանի գրառումները ապացուցում են, որ նա ավելի շատ փորձում է ցույց տալ, թե իրենք ներդրում ունեն գերիների վերադարձի հետ կապված, սակայն ըստ Ղազարյանի՝ պարզապես գովաբանել է Ալիևին՝ ցույց տալով, որ նա իբր կատարում է իր պարտավորությունները։

Ղազարյանը անդրադարձել է Պրահայում տեղի ունեցած հանդիպումներից առաջ և հետո հրապարակված գրառումներին․ «Ալիևը հանդիպումից մեկ օր առաջ գրել էր, որ վերադարձնելով Սյունիքն ու Զանգեզուրը՝ կվերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Իսկ Փաշինյանը Ալիևի գրառումից և Պրահայում հանդիպումից հետո գրել էր, թե կրկին վերահաստատել է հայկական կողմի առաջարկը հաղորդակցության ապաշրջափակման վերաբերյալ։ Բայց Ալիևը ադրբեջանական լրատվամիջոցների առաջ հանդես էր եկել ճեպազրույցով, և իր դժգոհությունն էր հայտնել Նիկոլ Փաշինյանից՝ ասելով, որ նա այդպես էլ չի կարողանում հստակ տեղեկություն տալ, աշխարհագրորեն նշել, թե Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ որ ճանապարհով պետք է կապ հաստատեն»։

Ըստ Ղազարյանի՝ սա ցույց է տալիս, որ Պրահայում ոչ մի արդյունքի չեն հասել, այլ ավելի են սրել լարվածությունը։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն