Ներքին 2 տարի առաջ - 12:01 19-08-2023

«Հանրային ձայն»՝ 1, ՔՊ՝ 2․ հայտնի են Երևանի ավագանու ընտրություններին քվեաթերթիկի համարները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում տեղի ունեցավ Երևանի ավագանում ընտրութուններում գրանցված կուսակցությունների և դաշինքի ընտրությունների մասնակցության հերթական համարների վիճակահանությունը։

Գրանցված կուսակցությունների և դաշինքի լիազոր ներկայացուցիչները հանեցին հերթական թվերը, որի արդյունքում պարզ դարձավ, թե որ կուսակցությունը որ համարի ներքո է մասնակցելու ընտրություններին։

Ըստ այդմ՝ քվեաթերթիկը կունենա հետևյալ տեսքը․

1- «Հանրային ձայն» կուսակցություն
2- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
3- «Արդար Հայաստան» կուսակցություն
4- «Հաղթանակ» կուսակցություն
5- «Ուժը հայրենյաց» կուսակցություն
6- «Հայաստանի եվրոպական կուսակցություն
7- «Ազգային առաջընթաց» կուսակցություն
8- «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
9- «Հանրապետություն» կուսակցություն
10- «Միացյալ Հայաստան» կուսակցություն
11- «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
12- «Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն
13- «Ապրելու երկիր» կուսակցություն
14- «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք

Հիշեցնենք, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 18-ին գումարված հերթական նիստում գրանցել է 2023 թվականի սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված 13 կուսակցություններ և 1 դաշինքի ընտրական ցուցակները։

«Մայր Հայաստան»-ը կազմված է «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություններից։


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը