Ներքին 3 տարի առաջ - 12:35 15-08-2023

Իշխանական «սև կարդնալի» ընտրվելու դեպքում հավակնություններ է ունենալու տխրահռչակ Հին Երևան նախագծի հեղինակը

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Չնայած դեռ ողջ ցանկերն ու ծրագրերը հրապարակված չեն կարելի է դեռ խուսափել քննարկել կոնկրետ ուժերի առաջարկներն ու վտանգները, սակայն իշխող ուժի հաղթանակի դեպքում իշխանական «սեւ կարդնալի» ընտրվելու դեպքում ճարտարապետության մասով «սեւ կարդինալի» հավակնություններ է ունենալու (եւ արդեն ունի) տխրահռչակ Հին Երևան նախագծի հեղինակ ճարտարապետ Լևոն Վարդանյանը։

Ներկայացնենք այդ անձնավորության Երեւանին հասցրած վնասները.

1. Մոսկվայի տան տեղում Ղանթարի վերջին առեւտրական շարքերի քանդումը,
2. Սայաթ-Նովա պողոտայում Լեզվի ինստիտուտի քանդումը,
3. Աֆրիկյանների տան քանդումը,
4. Մոսկովյան փողոցում նախկին Բնապահպանության նախարարության շենքի քանդումը։


Փորձենք նաեւ սպասվող մի քանի խոշոր նախագծեր մատնանշել, որոնցում նույն անձնավորության «խորհուրդներով» Հյուսիսային պողոտայից եւ Ֆիրդուսիից շատ ավելի տխուր պատկեր ենք ունենալու.

1. Նորագյուղ թաղամասի քանդումն ու հյուսիսայինպողոտայացումը,
2. Հին Նորքի քանդումն ու հիներեւանացումը (նախագիծը պատրաստ է),
3. Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի մասնակի քանդումը (նախագիծը պատրաստ է),
4. Երեւանի բերդի վերջին մնացորդների քանդումը (նախագիծը քննարկվում է),
5. Չեմ ասում Կոնդի մասին որի քանդելու համար հերթեր են։

Այսպիսով իշխանական ցանկի երրորդ համարուհու հորեղբայր-ճարտարապետն ունի փայլուն հնարավորություն շարունակել վնասել Երեւանին ու բավարարել իր մանր «ճարտարապետական» էգոն (որի վկան եմ եղել բազմաթիվ անգամներ)։

Հ.Գ.-Ես ունեմ «վատ» բնավորություն։ Իրերին սիրում եմ կոչել իրենց անունով եւ գտնում եմ մարդիկ, ու հատկապես ճարտարապետները, ունեն անձնական պատասխանատվություն հանրության առջեւ։ Ուստի անձնական մասնագիտական որակումների կողմնակից եմ ու ինձ համար պետք չի բարեվարքության ու «գաղափարներ քննադատելու» մասին պատմություններ պատմել։ Սա գրում եմ, որ իմանաք ինչ է սպասվում է կոնկրետ ուժի ընտրվելու դեպքում։

Հ.Գ.Գ.-Փորձում եմ (ենք) քիչ քննադատել ոչ իշխանական թեկնածուներին, սակայն դա չի նշանակում, որ իրենք կարող են մասնագիտական բոբիկ մտքեր արտահայտել... ուղղակի խնդրում եմ չանել նման բաներ»։


Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում