Ներքին 3 տարի առաջ - 12:12 24-05-2023

Արմեն Դանիելյանն ընտրվելու դեպքում մտադիր է կոռուպցիայի վերացման գործում իր ներդրումն ունենալ

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանը վստահեցնում է, որ ցանկանում է, որ կոռուպցիոն դրսևորումները հասարակությունում վերանան, պաշտոնում ընտրվելու դեպքում մտադիր է իր ներդրումն ունենալ այդ գործում: Դանիելյանն այս մասին ասաց ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության հարցի քննարկմանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է հավակնում նման բարձր պաշտոնի՝ Դանիելյանն ընդգծեց՝ գաղտնիք չէ, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ իրականացման, այդ ոլորտում արդարադատության արդյունավետ իրականացման գործում առանցքային և խիստ կարևոր նշանակություն ունի ՀՀ Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատը՝ օրենքով իրեն վերապահված գործառույթների իրականացման համատեքստում:

«Հնարավորության դեպքում ցանկանում եմ այդ ոլորտում արդարադատության արդյունավետ իրականացման գործում իմ համեստ մասնակցությունը, ներդրումն ունենալ, իմ գիտելիքները, փորձառությունը, մասնագիտական և անձնական որակներն այդ ոլորտում արդարադատության արդյունավետ իրականացման գործում ծառայեցնելու գործում: Ավելի պարզ ասած՝ ցանկանում եմ, որ այդ երևույթը՝ կոռուպցիոն դրսևորումները, մեր հասարակությունում հնարավորինս վերանա, կանխվի: Կոռուպցիայի դեմ պայքարը ցանկացած ժողովրդավարական հասարակության առանցքային խնդիրներից է»,-ասաց թեկնածուն՝ շեշտելով, որ դատական համակագում իր անցած ուղին առնվազն իր ընկալամբ թույլ է տալիս հավակնելու նման բարձր պաշտոնի։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում