Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 21:19 25-09-2025

Վրաստանն իր ներդրումն է ունենում Հարավային Կովկասի վերափոխման գործում. Միխայիլ Կավելաշվիլի

Գիտակցելով խաղաղության ողջ նշանակությունը՝ Վրաստանն իր ներդրումն է ունենում Հարավային Կովկասի վերափոխման գործում և ձգտում է այն հակամարտությունների գոտուց վերածել քաղաքակրթությունների երկխոսության և տնտեսական բարգավաճման տարածքի:

Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին։

«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղ նախաձեռնությունը, ինչպես նաև նրա ջանքերը՝ ուղղված Ռուսաստանի և Ուկրաինայի միջև արյունալի պատերազմի շուտափույթ ավարտի շուրջ։

Վրաստանը մշտապես աջակցել և ակտիվորեն ձգտել է Հարավային Կովկասում կայուն և երկարատև խաղաղության հաստատմանը, ինչպես նաև հարևան երկրների միջև վստահության և համագործակցության խորացմանը:

Դարեր շարունակ մեր երկիրը եղել է քաղաքակրթությունների խաչմերուկ և տարբեր մշակույթների միջև երկխոսության տարածք: Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ սերտ հարաբերությունները, Եվրամիության հետ գործող համաձայնագրերը եւ Վրաստանի առանցքային դիրքը միջին միջանցքում մեր երկրին հատուկ նշանակություն են տալիս ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ողջ եվրասիական տարածքում»,- ասել է Կավելաշվիլին։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում