Մամուլ 2 տարի առաջ - 09:10 15-08-2023

Իշխանությանը «մուծվում» են՝ նրա վերարտադրությունը լեգիտիմացնելու և հեշտացնելու համար. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Երեք կուսակցություններից կազմված դաշինք էր «Ելքը»` «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն»: 2018-ին նրանց ճանապարհները բաժանվեցին: ԼՀԿ-ն թունդ ընդդիմություն դարձավ, «Հանրապետությունից» միայն նախագահ Արամ Սարգսյանն էր ասպարեզում ՝ եռանդուն պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին: Բայց հիմա երեքը նորից միասին են, որքան էլ որ Դավիթ Խաժակյանը հայտարարի, թե ինքը Երեւանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու է:

Բայց ինչպե՞ս է ստացվում, որ Երեւանի ավագանու ընտրությունների շեմին երկու մասնակից ուժերը նախընտրական դրամահավաք են անցկացնում` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ընդամենը 10 միլիոն դրամ է հավաքում, իսկ ՔՊ-ն` 200 միլիոնից ավելի: Ի՞նչ է սա, եթե ոչ կոռուպցիա, երբ իշխանություն ձեւավորած քաղաքական ուժին մարդիկ «մուծվում» են՝ նրա վերարտադրությունը լեգիտիմացնելու եւ հեշտացնելու համար»։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում