Ներքին 2 տարի առաջ - 21:53 14-08-2023

Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայի ուղղությամբ․ կա վիրավոր

Օգոստոսի 14-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծանր։