Ներքին 3 տարի առաջ - 19:24 13-08-2023

Ընտրական ցուցակը գլխավորում եմ ինքս՝ որպես Երևանի քաղաքապետի թեկնածու․ Նորիկ Նորիկյան

Իրավաբան, քաղաքական գործիչ Նորիկ Նորիկյանը հայտնել է, Երևանի ավագանու 2023 թվականի ընտրություններին որ ինքն է գլխավորելու «Արդար Հայաստան» կուսակցության ցուցակը։

«Հարգելի՛ բարեկամներ

Այսօր «Արդար Հայաստան» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի «17»-ի ընտրություններին մասնակցելու համար:

Ընտրական ցուցակը գլխավորում եմ ինքս՝ որպես Երևանի քաղաքապետի թեկնածու։

Վաղը հանդես կգամ տեսաուղերձով՝ ներկայացնելով առաջադրվելու հիմնավորումներն ու որոշակի նկատառումներ ընտրական գործընթացի վերաբերյալ։

Շարժվում ենք առաջ՝ իրապես արդար Հայաստան կառուցելու վճռականությամբ․․․

Գնալու ենք մինչև վերջ, և ամեն ինչ լավ է լինելու․․․»,- գրել է Նորիկյանը։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին