Ներքին 2 տարի առաջ - 18:48 13-08-2023

Խնդիրների լուծման ուղին երկրում անհապաղ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է. Արման Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար, քաղաքական գործիչ Արման Բաբաջանյանը գրառում է կատարել․

«Հայտարարություն

Քիչ առաջ ավարտվեց Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտերի ընդունման վերջնաժամկետը։ Արձանագրում ենք, որ ընդամենը երկու տարի առաջ Ազգային Ժողով անցած ընդդիմադիր երկու խմբակցությունները, նրանց մաս կազմող կուսակցությունները, չմասնակցելով ավագանու ընտրություններին՝ երկրում նոր քաղաքական իրավիճակի սկիզբ են դրել։

Ըստ այդմ, ժողովրդավարության՝ երկրի գլխավոր պատվարը հանդիսացող խորհրդարանն այլեւս չի՛ արտացոլում ներկայիս հանրային տրամադրությունները, չի՛ արտահայտում ՀՀ քաղաքացիների քաղաքական նախապատվությունները, ի վիճակի չէ՛ լիարժեքորեն սպասարկել պետության եւ հանրության շահերը, ժողովրդավարական արժեքները այն պայմաններում, երբ ԱԺ մաս կազմող երեք խմբակցություններից երկուսը ոչ միայն ինքն իրեն դուրս է դրել քաղաքական գործընթացներից, այլեւ Հայաստանի դեմ տարվող պերմանենտ հիբրիդային պատերազմի պայմաններում վերածվել է երկրում ժողովրդավարությունը թիրախավորող գլխավոր հակապետական խմբակի։

Համարում ենք, որ ստեղծված իրավիճակում Երեւանում գոյություն ունեցող բոլոր համակարգային խնդիրների լուծումը, կառավարման համակարգի արմատական բարեփոխումների իրագործումը հնարավոր է միայն երկրում ժողովրդավարության ամրապնդման, քաղաքական ուղենշի արմատական վերանայման, արտաքին քաղաքական ռազմավարական շրջադարձ իրականացնելու ճանապարհով։

Համոզված ենք, որ վերոնշյալ խնդիրների լուծման ուղին երկրում անհապաղ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է։

Հանուն Հանրապետության Կուսակցությունը՝ հավատարիմ երկրի առաջ կանգնած բացարձակ առաջնահերթությունները սպասարկելու հրամայականին և ժողովրդավարական արժեքներին, իր ողջ ներուժը ներդնելու է երկրում արտահերթ համապետական ընտրություններ նախաձեռնելու օրակարգին։
Առաջիկա ընտրությունների և կուսակցության հետագա անելիքների շուրջ հավելյալ պարզաբանման համար մամուլի ներկայացուցիչներին վաղը՝ օգոստոսի 14-ին ժամը 13:00-ին Օպերա Սուիթ հյուրանոցում հրավիրում ենք Հանուն Հանրապետության կուսակցության Քաղաքական խորհրդի անդամների հետ հանդիպման։

Հանուն Հանրապետության կուսակցություն
Քաղաքական խորհուրդ»

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի