Մշակույթ 2 տարի առաջ - 18:06 13-08-2023

Դուն ճառագա՜յթ մը եղար․ Մեծարենցի սերը

«Երկնքի հիվանդությամբ» տառապող երիտասարդ բանաստեղծների մի ամբողջ սերունդ չհասցրեց վայելել կյանքի բերկրանքը, սիրել, երջանիկ լինել, զավակներ ունենալ։ Նրանցից շատերի համար սոսկ մխիթարանք էին իրենց ստեղծագործությունները, նրանցից շատերը սեր ու սիրո վայելք էին երգում՝ երազելով իրական սիրո մասին։

Նրանցից մեկը Միսաք Մեծարենցն էր, ում սիմվոլիստական բանաստեղծություններում կերպավորված գեղուհին մարմին առավ, երբ բանաստեղծի մոտ արդեն ախտորոշված էր մահացու հիվանդությունը՝ թոքախտը։

Ըստ ժամանակակիցների՝ կյանքի վերջին տարիներին Միսաք Մեծարենցի համար հրապուրանքի առարկա և ներշնչանքի աղբյուր է եղել իր բժիշկ Տիգրան Գասապյանի կինը՝ բժշկուհի Օֆելյա Ներկարարյանը։ Նրանք շատ մտերմացել են և բանաստեղծի հետ երկար զբոսանքներ կատարել ու զրուցել գրականության մասին։ Իր հուշերում Օֆելյան գրում է, թե ինչպես է Մեծարենցը Կ․ Պոլսի բնապատկերները համեմատում իր գյուղի տեսարաններին։ Նա երեկոները այցելել է բժշկուհուն, որն էլ նրա համար երգեր է երգել։ Հրաժեշտին բանաստեղծը բացականչել է․ «Ապրեցա՜նք այսօր»։



Բանաստեղծի կենսագիր Թ․ Ազատյանը վկայում է․ «Միսաք իբրև կին կճանչնար միայն տոքտ․ Օֆելյան. զարգացած, մանավանդ իդեալ հայ կինը կգտնի անոր մեջ և անոր հետ կկապվի գաղափարական սիրով մը»։

Ըստ Տիգրան Գասապյանի օրագրի՝ բանաստեղծը անհամբերությամբ սպասում էր իրենց հետ հանդիպումներին և հատկապես Օֆելյային։ Բժշկուհի Օֆելյան պատմել է, թե որքան կապված էր իր հետ Միսաքը․

«Միսաք, որ կույսին սերը կճանչընա եղեր, իբրև իդեալ, իր փափագին գոհացումը ստացավինե, կույսի իրական սերին հոգեկսկիծ վերլուծումնէրուն ունկնդիր ըլլալով, ու մյուս կողմե ճանչցավ, որ ուրիշ սերեր ալ կան, ավելի տիրական, ավելի խանդավառ մարդուն համար։ Փիլիսոփայական զգայնությամբ մը տարվեցա ես վերջիններեն, մինչ ան բանաստեղծական ներշնչման մը տկարությամբ կբաժնվեր ինե ...»։

Մ․ Մեծարենցը համարձակվել էր նամակ գրել Օֆելյային, բայց, ցավոք, այն ոչ թե սիրո ջերմագին խոսք էր, այլ մահացողի հրաժեշտի խոսք․

«Ազնիւ եւ սիրելի՛ Օֆէլիա
Դարձեալ ճառագայթի պէտք ունիմ, անգամ մըն ալ ծագեցնեմ մտքիս մէջ քու գաղափարիդ լոյսը ու մօտենամ քաղցր ու սփոփարար հոգիիդ, ո՜վ ճառագայթ քոյրս, որովհետեւ այս առտուան բոլոր արփային ճառագայթներուն մէջէն քոյր մը չգտայ ինծի, — ամէնն ալ երջանիկ ու անտարբեր անցան սեղանիս հոգիին ու հոգիիս սեղանին վրայէն. եւ որովհետեւ բոլոր քոյրերուն մէջէն ալ ճառագա՜յթ մը չգտայ, որ հոգւոյս մթութիւնը լուսաւորէր… Թղթիկ մը ծրարեմ ըսի, որովհետեւ պէտք ունէի, որ մանիշակագոյն տողերուս ընդմէջէն քու պատկերիդ կենսաւէտ ճառագայթո՜ւմը տեսնէի. չպիտի մոռնամ, թէ դուն հաւատքի մը չափ քաղցր ու ամոքիչ ու կորովինեցուկ մը եղար իմ գաղափարիս, որ կը գահավիժէր հայ աղջիկներու ապագային մասին կազմած յուսահատութեանս փոսին մէջ. դուն ճառագա՜յթ մը եղար, այդ փոսին վրայ նշուլող ճառագա՜յթ մը»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից