Ով է Արմեն Աշոտյանի խափանման միջոցը քննող դատավորը. ունեցվածքը և մանրամասներ
copy image url

Ով է Արմեն Աշոտյանի խափանման միջոցը քննող դատավորը. ունեցվածքը և մանրամասներ

Ներքին 1 տարի առաջ - 15:45 12-08-2023
ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը։

Նիստը նախագահում է դատավոր Գիվի Հովհաննիսյանը։

Oragir.News-ը ներկայացնում է նախկին փաստաբան, այժմ Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Գիվի Հովհաննիսյանի հայտարարագիրն ու որոշ դրվագներ նրա դեմ հարուցված քրեական գործերից։

Ով է Գիվի Հովհաննիսյանը․

Ծնվել է 1978 թվականի օգոստոսի 5-ին՝ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում:

1995թթ. ավարտել է Երևանի Մաշտոցի շրջանի թիվ 22 միջնակարգ դպրոցը:

1995-1999թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

1999-2001թթ. անցել է պարտադիր զինվորական ծառայություն ՀՀ զինված ուժերում և զորացրվել որպես դասակի հրամանատար ավագի կոչումով:

Աշխատանքային փորձ.

2002-2008թթ. աշխատել է ՀՀ ոստիկանությունում՝ նախ որպես ՀՀ ՆԳՆ քննչական գլխավոր վարչության 1-ին վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ, ապա ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ:

2008 թվականի հոկտեմբերի 14-ից 2022 թվականի օգոստոսի 1-ը հանդիսացել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ: 2022թ. օգոստոսի 1-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-204-Ա որոշմամբ նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր:

Ինչ է հայտարարագրել 2022 թվականին

Հովհաննիսյանը դատավոր է նշանակվել 2022 թ-ի օգոստոսի 19-ին։

2022 թվականին նա հայտարարագրել է համատեղ սեփականություն հանդիսացող 2 բնակարան Երևանում, որոնցից մեկը գնվել է 2011 թվականին, մյուսը՝ 1988-ին։ Հայտարարատու տարվա սկզբին նա հայտարարագրել էր 2 բանկային հաշվի վրա եղած 2 մլն և 2.5 մլն դրամ, որոնցից միայն մեկի վրա է տարեվերջին եղել 193 հազար դրամ, մյուս բանկային հաշվին՝ գումար չի եղել։ Հայտարարագրած կանխիկ գումարը տարեվերջին կազմել է 620 հազար դրամ։

Վերցված վարկային փոխառությունների մայր գումարը տարեվերջին կազմել է 1 մլն 933 հազար դրամ։

Տարվա ընթացքում ստացված եկամուտը կազմել է 16 մլն 11 հազար դրամ, որից 5 մլն 233 հազար դրամը դատական դեպարտամենտից աշխատանքի վարձատրության դիմաց ստացված գումարն է, 4,5 մլն դրամը՝ «Բիբլոս բանկից» վերցրած փոխառություններն են, 1 մլն 744 հազար դրամը՝ «Ինեկոբանկից» վերձրած փոխառությունն է, 254 հազար դրամը՝ «Հայէկոնեմբանկից» ստացված փոխառությունը, ևս 462 հազար դրամը «ԱՐԳՈՒՄԵՆՏՈՒՄ»-ից աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունն է, իսկ 209 հազար դրամը՝ Խաչիկ Հակոբյանից ստացված նվիրատվությունը։

Ինչ դատական գործերում է ներգրավված

Գիվի Հովհաննիսյանը սակայն ներգրավված է նաև մի շարք դատական վեճերում։ Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության՝ 7 քաղաքացիական հայցերի մի մասը դեռևս դատաքննության փուլում է։

Մոտավորապես 5 ամիս առաջ Oragir.News էր ահազանգել Հովհաննսյանի նախկին կնոջ հայրը՝ Մաթևոս Ալբերտյանը, ով պատմել էր, որ նախկին փեսան, չարաշահելով դստեր վստահությունը, իրենով է արել նրան պատկանող գույքը։

Դեռ այն ժամանակ Ալբերտյանը պահանջում էր կասեցնել Հովհաննիսյանի լիազորությունները՝ մինչև դատական վեճերի ավարտը, քանի որ մտահոգություններ ուներ, որ նա կարող է ազդել գործի արդար քննության վրա։

Այս պահին էլ դատական գործերը դեռ գտնվում են դատարանում, դրանց նիստերը պարբերաբար հետաձգվում են։



Ամենից շատ դիտված

16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
08:35 Ապրիլի 22-ին, 23-ին և 25-ին գազ չի լինի տասնյակ հասցեներում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
18:38 Հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», որ իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր»