Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 10:00 12-08-2023

Հիմա էլ պաշտոն չի ուզում․ Կարգին Հայկոյի ոչ կարգին կերպարը․

Օրերս Երևանի երբեմնի հեղափոխական քաղաքապետ Հայկ Մարությանը, ով քաղաքապետի պաշտոնում ընտրվելուց ընդամենը երեք տարի անց որակվեց որպես «սև» և հեռացվեց քաղաքապետի պաշտոնից, հայտարարեց առաջիկա ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։

Մարությանը կգլխավորի «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ցուցակը, որը հիմնադրվել է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։

Հատկանշական է, որ բազմաթիվ քաղաքական շրջանակներ, որոնցից շատերը Մարությանի պաշտոնավարման օրոք ամենախիստն էին քննադատում նրան, այսօր դարձել են վերջինիս բացահայտ կամ լատենտ պաշտպանները և հանրությանը փորձում են նախկին քաղաքապետին որպես այլընտրանք ներկայացնել իր երբեմնի թիմակից, իշխանությունների սրտի թեկնածու Տիգրան Ավինյանին։

Սակայն իրականում Հայկ Մարությանը ոչ միայն բավականին խոցելի քաղաքական գործիչ է, այլև չափազանց թույլ մարդ, որպեսզի կարողանա պայքարել ավելի քան մեկ տարի քարոզարշավ իրականացնող և անգամ Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը սեփական փիարի համար օգտագործող Տիգրան Ավինյանի դեմ և հաղթել նրան։

Բացի նրանից, որ Հայկ Մարությանն անցնում է մի քանի տասնյակ քրեական գործերով, Oragir.News-ին հայտնի են դարդձել ուշագրավ տեղեկություններ Հայկ Մարությանի «Քաղաքապետը» մոնո ներկայացման մասին։

Մասնավորապես, առաջին ներկայացումից առաջ նախնական սցենարը որոշակի փոփոխությունների է ենթարկվել։

ԱԱԾ մի բարձրաստիճան մի սպա, ով անձամբ ծանոթ է եղել Հայկ Մարությանի հետ, առաջին ներկայացումից առաջ հանդիպել է վերջինիս հետ, միասին նստել են սեղանի շուրջ և խմբագրել ներկայացման սցենարը։

Մարդիկ, ովքեր ծանոթ են եղել սցենարի առաջին տարբերակին, պնդում են, որ բազմաթիվ հումորներ և բացահայտումներ դուրս են մնացել վերջնական տարբերակից։

Բայց ուշագրավ է այն, որ դրվագներ ոչ միայն պակասել են, այլև ավելացել։

Հայկ Մարությանի հետ խմբագրական աշխատանք կատարած ԱԱԾ-ականն ասել է, որ ավելացվող դրվագը անձամբ Նիկոլ Փաշինյանի պահանջն է։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, խոսքը վերաբերում է այն դրվագին, որտեղ Մարության ասում է, որ Հյուսիսային պողոտայի իր բնակարանը վարձակալության է հանձնել և տեղափոխվել քաղաքի ծայրամաս։

Այսպիսով հարց է առաջանում, թե ինչպե՞ս է Մարությանը պայքարելու ներկայիս իշխանությունների ապօրինությունների, ինչպես նաև իր կողմից բարձրաձայնված մի շարք այլ խնդիրների դեմ, երբ նա անգամ սեփական ներկայացման սցենարն է համաձայնեցնում վերջիններիս հետ և բավարար քաջություն չունի՝ իր տիրապետած ողջ տեղեկատվությունը հանրայնացնելու համար։