Ներքին 2 տարի առաջ - 17:00 09-09-2023

Ոչ լրագրողներին․ Կարգին Հայկոն կարգին վախեցած է

Քարոզարշավի կեսից ավելին արդեն անցած է, բայց քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի թիմում այդպես էլ չի ստացվում քարոզարշավի հստակ պլանավորում ունենալ, կամ ծրագրի կազմել։ Տպավորություն է, որ որոշումները կայացվում են ինքնաբուխ, պահի ազդեցության տակ։ Թիմը մեկ որոշում է, որ հաջորդ օրը քարոզարշավ է անելու Արաբկիրում, մեկ էլ հաջորդ օրը պլանները կտրուկ փոխվում են ու որոշում են գնալ Շենգավիթ, բայց թե կոնկրետ որտեղ են հանդիպելու Շենգավիթում՝ էլի որոշում են, ոտքի վրա ու ինքնաբուխ։

Հատկանշական է,որ այս թիմի աշխատանքը ոչ մի կերպ չի ստացվում նաև լրագրողների հետ։
Մարությանի խոսնակի՝ Կուբաթյանի հեռախոսահամարը շատ հաճախ կամ անհասանելի է, կամ էլ նա պարզապես չի պատասխանում զանգերին, եթե անգամ պատասխանում է՝ որևէ տեղեկություն հստակ ու ամբողջական չի տրամադրում։ Ընդ որում՝ սա վերաբերում է ամենապարզ հարցերին, որտեղ է լինելու Մարությանի հանդիպումը ընտրողների հետ։

Տպավորություն է, որ այս թիմում լրագողներին միտումնավոր մոլորեցնելու փորձ է արվում, քանի որ Մարությանն ամեն կերպ փորձում է այնպես անել, որ իր ճանապարհները լրագրողների հետ պատահաբար չհատվեն։

Մարությանի դեպքում սա իհարկե զարմանալի չէ, նա դեռ պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում էր հասցրել լրագողների համար «ամենաանհասանելիների» շարքում հայտնվել։ Եթե մինչ այժմ գոնե քարոզարշավների ընթացքում թեկնածուները բաց ու պատրաստակամ են լրագրողների հետ հանդիպումների համար, ապա Մարությանը հիմա էլ ամեն կերպ խուսափում է լրագրողների հետ հանդիպումներից ու նրանց կողմից հնչեցված հարցերից։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան