Ներքին 3 տարի առաջ - 12:35 10-08-2023

Փաշինյանի աջակիցը Մարիամ Փաշինյանին փոխարինել է Գարիկ Սարգսյանով

Նիկոլ Փաշինյանի մոլի աջակից, Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ Արամ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջից ջնջել է Մարիամ Փաշինյանի և իր համատեղ լուսանկարը, ինչպես նաև գրառումը, թե, իբր իր ավտոմեքենան ճանապարհին փչացել էր, և Մարիամ Փաշինյանն այդ ճանապարհով անցնելիս նկատել և օգնություն է ցուցաբերել։

Թե ի՞նչն է պատճառը, կամ ո՞վ է հրամայել, որ նիկոլական երիտասարդն իր և Մարիամի լուսանկարն ու գրառումը հեռացնի իր էջից, կարելի է միայն ենթադրել։

Ինչևէ, ՔՊ-ի իշխանության օրոք Արտաշատի համայնքապետարանում պաշտոնի անցած նիկոլականը, Մարիամի լուսանկարը ջնջելուց կամ փակելուց հետո, տեղադրել է իր և Վեդի խոշորացված համայնքի ղեկավար, Նիկոլ Փաշինյանի սանիկ Գարիկ Սարգսյանի համատեղ լուսանկարը և կից գրել․ «Լավ մարդ, լավ ընկեր, լավ համայնքապետ»։

Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Արամ Ավետիսյանն օրերս լուսանկար էր հրապարակել և կից գրառում կատարել, թե, իբր ճանապարհին իր ավտոմեքենան խնդիր է ունեցել, և Մարիամ Փաշինյանը անցնելիս նկատել, կանգնել է օգնություն ցուցաբերելու իրեն՝ անծանոթ տղային։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
17:44 «Պալլադիում հոլլը» հրաժարվում է ցույց տալ Ալեն Սիմոնյանի հարսանիքի ՀԴՄ կտրոնը
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ