Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 21:00 09-08-2023

Որպես դերասան շատ լավն է, քաղաքապետ նրան չի սազում

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքով 2018-ին քաղաքապետ դարձավ դերասան Հայկ Մարությանը։ Նա այդ պաշտոնից հեռացվեց 2021-ի վերջին` ավագանու որոշմամբ։

Նշենք, որ Մարությանը 2018-ի քաղաքապետի ընտրությոններից առաջ իր ելույթներից մեկի ժամանակ մի քանի անհաջող արտահայտություն էր թույլ տվել, որոնք հասարակության շրջանում մեծ իրարանցում էին առաջացրել ու բուռն քննարկվում էին սոցիալական ցանցերում։ Մարությանն այդ ժամանակ ասում էր, որ նրա թիմը միակ սպիտակ ուժն է, ու այն մարդիկ, ովքեր չեն ուզում, որ նրանք հաջողության հասնեն, համապատասխանաբար սև ուժերն են։ Սակայն հանրությունն ամենաշատը վրդովվել էր «մեր դեմ խաղ չկա» չարաբաստիկ արտահայտությունից ու մարդկանց «սևերի» ու «սպիտակների» բաժանելուց։

Երեկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ հայտարարելով, որ կմասնակցի սեպտեմբերին սպասվող Երևանի ավագանու ընտրություններին։

Oragir.News-ը մայրաքաղաքում անցորդներից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են հիշում քաղաքապետ Հայկ Մարությանին։

Հարցվածներից մի քանիսը հրաժարվեցին խոսել նրա մասին՝ ասելով, որ չեն հիշում նրան։ Քաղաքացիներից մեկն ասաց, որ գոհ է եղել Մարությանի կատարած աշխատանքից, և համեմատելով քաղաքի ներկա աղտոտվածության հետ՝ այն ժամանակ ավելի մաքուր էր։

«Ես իրեն հիշում եմ որպես դերասան, այլ ոչ թե քաղաքապետ»,-ասաց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
17:57 Չախոյանը մանդատը պիտի դնի, կամ բարեկրթության կոչը բլեֆ էր
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
18:45 «Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
18:14 Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. նրան փրկել չի հաջողվել
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց