Ուղիղ եթեր
Խոսք Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 18:00 08-08-2023

Փաշինյանը «Զանգեզուրի միջանցքին» դեմ լինելու ռեսուրս չունի

Երեկ Թուրքիայում տեղի է ունեցել Կառավարության նիստ, որը վարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նիստի կարևոր թեմաներից են եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սպասվող այցը Թուրքիա։ Թեև այցի օրը հստակ չի նշվում, սակայն, այն նախատեսված է օգոստոսին։ Թուրքական լրատվամիջոցները նաև հայտնում են, որ այցի ընթացքում Էրդողանն ու Պուտինն ի թիվս այլ հարցերի քննարկելու են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը։

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց՝ նախ պետք է փաստենք, որ Հայաստանի Հանրապետության խնդիրները այդ թվում՝ Հայաստանի տարածքները դարձել են միջազգային առևտրի և միջազգային քաղաքականության առարկա, և այդ օրակարգում Հայաստանն ունի զրոյական ներկայացվածություն։

«Այսինքն՝ այլ պետություններ, դրանք կլինեն թշնամի, թե դաշնակից, բանակցում են, քննարկում են Հայաստանի տարածքների հետ կապված տարբեր խնդիրներ, և դա, կարծես, դարձել է օրինաչափություն։ Իսկ հայտնի է, որ ինքնիշխան երկրի տարածքների հետ կապված մեկ այլ երկրի համակրանքները համարվում են վիրավորական և միջամտություն այդ պետության ներքին գործերին, այդ պետության տարածքային ամբողջականության նկատմամբ անարգանք և այլն։ Բայց Հայաստանն այսօրվա իշխանությունների «շնորհիվ» վերածվել է թույլ խաղացողի, կամ ընդհանրապես խաղից դուրս իրավիճակում է գտնվում, որ նման ձևակերպումներն ու քննարկումները կարծես զարմանալի չեն։ Սա շատ տխուր փաստ է, սա Հայաստանի ինքնիշխանության ցածրագույն մակարդակի մասին աղաղակող հարց է, բայց սա է իրականությունը։

Ինչ վերաբերում է բուն խնդրին, ապա «Զանգեզուրի միջանցք» կոչված երևույթը աշխարհաքաղաքական մեծ խնդիր է, որը գտնվում է առնվազն 4 մեծ խաղացողների ուշադրության կենտրոնում և մոտ 100 տարի այդպես էլ եղել է։ Իրան, Թուրքիա, Արևմուտք և Ռուսաստան։ Եվ հիմա՝ 100 տարի հետո կրկին այդ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական խնդիրը մեծ խաղացողների օրակարգում է, որտեղ բոլորն ունեն իրենց նպատակներն ու ցանկությունները։

Պետք է խոստովանել, որ այդ նպատակներից որոշները Հայաստանի շահերի հետ համընկնում են և Հայաստանի հմուտ քաղաքականության շնորհիվ հնարավոր կլիներ շահերի համադրման արդյունքում Հայաստանի կենսական շահը նույնպես պահպանել, բայց դա միայն այն պարագայում, երբ Հայաստանը ունենար կամ ունենա նորմալ ազգային իշխանություն, իսկ այս պարագայում մեզ մնում է կողքից հետևել, թե ինչպես է Թուրքիան գործում՝ իր 100 տարի առաջվա նպատակներն իրագործելու համար, ինչպես է Ռուսաստանն այդ հարցում մանևրում, ինչպես է Իրանը սպասում իր կարմիր գծերի մասին հերթական անգամ բարձրաձայնելու հնարավորության, և ինչպես է Արևմուտքը հեռվից ղեկավարում այս ամբողջ խաղը»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Դիտարկմանը, որ չնայած Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները պարբերաբար «Զանգեզուրի միջանցքի» մասին են հայտարարում, Հայաստանի Հանրապետության վարչապետը անընդհատ պնդում է, որ նման բան չի լինելու, թուրքագետն այսպես արձագանքեց։

«Այս իշխանության պարագայում ամենակարևոր խնդիրներից մեկն այն է, որ նրանց հավաստիացումները, նրանց խոստումներն ըստ էության որևէ արժեք չունեն, որովհետև իրենք քանիցս ապացուցել են, որ իրենց հռչակած սկզբունքներն առ ոչինչ են հենց իրենց համար և իրենք գործում են իրենց իսկ հայտարարած սկզբունքներին հակառակ։ Հետևաբար այդ հավաստիացումները հասարակ քաղաքացիների մոտ, այդ թվում՝ անգամ այս իշխանությանը պաշտպանող քաղաքացիների մոտ, չեն կարող հավաստի տպավորություն թողնել։
Բացի այդ, որևէ նման դիրքորոշում հայտնելու և պահպանելու համար երկրին ռեսուրսներ են պետք, իսկ Փաշինյանը Հայաստանի վերջին ռեսուրսները մսխել է 2021 թվականին՝ նորից դառնալով վարչապետ։

Այսինքն՝ եթե անգամ նա ցանկություն էլ ունենա կանխել կամ դեմ արտահայտվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ին, ոչ նա, ոչ էլ Հայաստան պետությունը ցավոք սրտի այդ ռեսուրսները չունեն։ Այնպես որ այդ ասուլիսային հավաստիացումներն ու իրական աշխարհաքաղաքական խաղը կարծես թե տարբեր հուներով են ընթանում»,- եզրափակեց Մելքոնյանը։

Նարեկ Խաչատրյան


Ամենից շատ դիտված

12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
15:00 Ընդդիմության պարտության դասը. ինչ փոխվեց հունիսի 7-ին
13:14 Հանդես կգանք հայտարարությամբ, երբ իրապես ավարտած լինեն հաշվետվությունները և հաշվարկները. Նարեկ Կարապետյան
19:10 Չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը. Քոչարյանը շնորհակալություն է հայտնել քվեների համար

Ձեզ գուցե հետաքրքրի