Մեզ փորձում են հավասարեցնել 200 տարվա մշակութային պատմություն ունեցող  թուրքերին
copy image url

Մեզ փորձում են հավասարեցնել 200 տարվա մշակութային պատմություն ունեցող թուրքերին

Խոսք Ներքին 1 տարի առաջ - 16:00 05-08-2023

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Մեր հին և միջնադարյան գրականությունը համաշխարհային գրականության հետ մրցունակ գրականություն է, բազմաթիվ ժողովուրդներ իրենց հնարավոր արժեքներից կհրաժարվեին նմանատիպ հին և միջնադարյան գրականություն ունենալու համար։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց բանասեր, գրականագետ, Սփյուռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնյանը։

«Միայն թարգմանական գրականությունն արդեն իսկ գնահատելու և որոշակի կարծիք հայտնելու տեղ չի թողնում, նախ հայտնի բան է, որ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը ձեռք է բերել բնագրի արժեք այդպիսի երկրորդ թարմանություն չկա։

Երկրորդը․ Պիտոյից առաջիններից մեկը մենք ենք թարգմանել և դա վերաբրում է Խորենացուն, որը վարքաբանության, մարդու պահվածքի և մարդկանության փոխհարաբերությունների վերաբերյալ համաշխարհային մշակույթի պատմության մեջ հիմնարար նշանակություն ունի»։

Անդրադառնալով բուն հայ գրականությանը՝ նա ընդգծեց, որ առասպելներն ու առակները, ասացվածքները, ավանդազրույցները համաշխարհային գրականության գանձերից են։ «Դրանց գումարենք մեր պատմագրությունը, որը լույս է սփռել պարսիկների պատմության, հույների պատմության, այսինքն, աշխարհի քաղաքակրթությունը ստեղծող ժողովուրդների պատմության վրա։ Առանց մեր պատմագրության նրանք բազմաթիվ անհայտություններով հայտնի պատմություն կունենային»,- նշեց նա։

Սրապիոնյանն ընդգծեց, որ հին և միջնադարյան գրականությունը դպրոցներից հանելը կնշանակի կտրել մեր հիշողությունը, քանի որ ի վերջո, դպրոցներն են հանրային կրթություն ապահովում։

«Օտարները ոնց էլ ուզում է լինի՝ կօգտվեն մեր գրականությունից, մեր երեխաները չեն ճանաչի իրենց ծագումնաբանությունը։

Իմ սերնդի տատերն ու պապերն իրենց ծննդյան թվականը չգիտեին, որովհետև ծնվել էին խառնակ ժամանակներում, նրանց այդ ծննդյան վկայականը չէին, նույնիսկ 10 տարվա տարբերությամբ էին իրենց ծննդյան տարեթիվը հիշում։ Իսկ հիմա մեր երեխաները, իրենց ծննդյան առասպելները ճշմարիտ պատմությունը չեն իմանալու, և դրանով դրվելու են այն ժողովուրդների, օրինակ թուրքերի կողքին որոնց ամբողջ մշակութային պատմությունը լավագույն դեպքում կարելի է համարել 200 տարվա պատմություն, դա էր պատճառը, որ պարտության դասագրքերից մեր պատմությունը նույնպես կտրեցին ու մեզ վերաածում են 3000 տարվա պատմություն ունեցող ազգի, մինչդեռ մեր պատմությունը 6-10 հազար տարվա պատմություն է համարվում։ Լուրջ պատմաբանների հետազորությունների արդյունքում՝ ավելի շատ։

Ինչու են հանում հին և միջնադարյա գրականությունը, որովհետև արդի գրականությունը դրանով կդառնա դժվար մեկնաբանելի, անգամ անհասկանալի, ակունքները չկան, սա է նպատակը, ես այլ նպատակ չեմ տեսնում, որովհետև որևէ տրամաբանված հոդաբաշխ խոսքով չեն կարողացել պատճառաբանել, թե ինչու է անրաժեշտ հին և միջնադարյա գրականույթունը հանել ծրագրերից և դասագրքերից»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

15:30 Սամվել Ալեքսանյանի ազգականի ՍՊԸ-ում ոտքը վնասած աշխատակցին տարել են «Աստղիկ» ԲԿ, ապա աշխատավարձից պահել են
17:02 Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն․ mediahub.am
15:15 Վարդան Ղուկասյանը կձերբակալվի՞․ «մեր Սարիկ»-ը սպառնում է
13:15 Նոր, հզոր զենք. փակում եք աչքերը, և էսկալացիա ու պատերազմ չեն լինում 
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
12:52 Ավտոբուսի վարորդը ստիպողաբար իջեցրել է ուղևորին՝ կամաց վարելու կոչի համար. Արմենակ Դանիելյան
12:27 Գոռգոռոցներ, լեզվակռիվ՝ Արցախի ներկայացուցչության դիմաց․ ինչ է կատարվում
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է