Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 23:55 03-08-2023

Լարված իրավիճակ Դեմիրճյան փողոցում. թաղամասը 2 օր է հոսանքազրկված է

Irakanum.am-ի փոխանցմամբ՝ այս պահին լարված իրավիճակ է Դեմիրճյան փողոցում։ Արդեն երկրորդ օրն է թաղամասը հոսանքազրկված է։ ՀԷՑ-ից բնակիչներին յուրաքանչյուր ժամը մեկ ստում են, ասելով, թե կարճ ժամանակ հետո հոսանքը կվերականգնվի։ Ուղարկված «բրիգադն» անգամ տեխնիկա չունի, բջջային հեռախոսի լուսավորությամբ են աշխատում։

«Խայտառակ իրավիճակ է, երկու օր է լույս չկա, հենց մի րոպե ուշացնում ենք գումարը, անջատում են։ Հենց հիմա գնալու ենք ՀԷՑ-ի ղեկավարության տուն, տեսնենք, ինչ կանի, եթե իր հոսանքն անջատեն»,-ասում են բնակիչները։ Բնակիչները մեկ ժամ ժամանակ են տվել տեղում աշխատողներին, հոսանքը չվերականգնելու դեպքում այլ քայլերի կդիմեն։

«Ամբողջ թաղամասը քիչ է քանդել են, նորմալ մասնագետ չկա, ուր են էդ կառույցի ղեկավարները, թող բարի լինեն գան», - մեզ հետ զրույցում ասացին բնակիչները։

Ամենից շատ դիտված

20:00 29 մլրդ-ից՝ 16.8 մլրդ դրամ. Սեդրակ Քոչարյանի «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հասույթը կտրուկ նվազել է
22:53 Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
23:02 Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
10:32 Գյումրիում զանգվածային ձերբակալություններ են
19:54 Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա