Երևանի Դեմիրճյան փողոցում հսկայական ծառը տապալվել է․ վնասվել են ВАЗ 2106-ն ու գազախողովակները․ shmashyan.com
copy image url

Երևանի Դեմիրճյան փողոցում հսկայական ծառը տապալվել է․ վնասվել են ВАЗ 2106-ն ու գազախողովակները․ shmashyan.com

Ներքին 2 տարի առաջ - 20:32 21-09-2022
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ուժեղ քամու հետևանքով Դեմիրճյան փողոցում՝ թիվ 11 տան դիմաց, հսկայական ծառը արմատից պոկվել և տապալվել է:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ծառի տապալման հետևանքով ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Սպիտակ քաղաքի բնակիչ, 35-ամյա Զորի Նաջարյանին պատկանող ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: Հսկայական ծառն ընկել է ավտոմեքենայի վրա:

Վնասվել են նաև նշված հատվածով անցնող գազատար խողովակները:

Երթևեկությունը ժամանակավորապես պարեկների կողմից դադարեցվել է, քանի որ հսկայական ծառը փակել է ճանապարհը: