ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ պատերազմը Իրանի դեմ շատ շուտով կավարտվի։ Նա այս դիրքորոշումը արտահայտել է հոկտեմբերի 12-ին՝ Օհայո նահանգում Հանրապետական կուսակցության կողմնակիցների առջև ելույթ ունենալիս։
Թրամփը հայտարարել է նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև արդյունավետ խորհրդակցությունների մասին։
«Նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա, և դա շատ շուտով կավարտվի։ Եվ երբ դա ավարտվի, բենզինի գները կիջնեն», – հայտարարել է Թրամփը՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ում բենզալցակայաններում վառելիքի գները այժմ ավելի ցածր են, քան իր նախորդի՝ դեմոկրատ Ջո Բայդենի վարչակազմի օրոք։
«Մենք Բայդենից՝ քնկոտ Ջոից ժառանգեցինք ամենաբարձր գնաճը։ Հիմա դրանք իջնում են», – ասել է ամերիկացի առաջնորդը։