Ներքին 3 տարի առաջ - 12:00 02-08-2023

Կապանում բացվեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոնը

Կապանում այսօր՝ օգոստոսի 2-ին, բացվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոնը:

Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն իր խոսքում ցանկություն հայտնեց, որ այս կենտրոնի բացումը խաղաղություն կբերի Սյունիքին:

«Ուրախ եմ ողջունել Սյունիքում առաջին օպերատիվ կենտրոնի բացման կապակցությամբ: Ըստ մեր պլանի մենք մտադիր ենք 6 օպերատիվ բազաներ ունենալ Հայաստանում եւ համարյա մոտ ենք մեր պլանների իրականացմանը: Երբ Հայաստանում սկսեցինք մեր աշխատանքը, ունեինք ընդամենը երկու մշտական աշխատակից: Ուրախ եմ հիմա ասել, որ արդեն ունենք 90 աշխատակից: Մեր մշտական աշխատող կենտրոնները գտնվում են Մարտունիում, Գորիսում եւ Ջերմուկում: Այսօր բացում ենք կենտրոն Կապանում, որից հետո մտադիր ենք կենտրոններ բացել Իջեւանում եւ Եղեգնաձորում:

Կապանում գտնվող կենտրոնը շատ կարեւոր է ռազմական տեսանկյունից, դա թույլ կտա, որ մենք իրավիճակին մոտիկից ծանոթանանք եւ զեկուցենք: Դա նաեւ թույլ կտա, որ մեր դիտորդների երթեւեկության ճանապարհը կրճատվի: Հույս ունեմ, որ մեր այստեղ գտնվելը կնպաստի խաղաղության գործընթացին»,- ասաց նա:

Իր հերթին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Բեշինգերը նշեց. «Մենք հասկանում ենք, որ այս շրջանում իրավիճակը հեշտ չէ, եւ այս կենտրոնի բացումը կնպաստի, որ մենք կարողանանք դիտարկել, վերահսկել իրավիճակը, բերել այս տարածաշրջանին կայունություն, ապահովություն ու խաղաղություն»:

Նա նաեւ հավելեց, որ իրենք սկսում ենք մի նոր առաքելություն, նախաձեռնություն, որը կոչվում է «Թիմ Եվրոպա», եւ մինչ այժմ համարյա 42 նախագիծ է իրականացվել, որն արժե մոտ 116 մլն եվրո:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով