Ներքին 2 տարի առաջ - 11:00 02-08-2023

Ստեփանակերտում ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացին օդ է կրակել. վերջինս բերման է ենթարկվել

Այսօր՝ օգոստոսի 2-ի լուսադեմին` ժամը 05:45-ի սահմաններում, Արցախի ներքին գործերի նախարարություն ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հնչել են կրակոցներ։

Դեպքի վայր է մեկնել քաղաքային վարչության ուժեղացված խումբը:

Պարզվել է, որ կրակոցները եղել են հրացանով, որի արձակողը՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս. Մ.-ն է։ Վերջինս, գտնվելով ոչ սթափ վիճակում, իրեն պատկանող երկփողանի հրացանով հրապարակում օդ է կրակել։

Նա բերման է ենթարկվել քաղաքային վարչություն։ Հանգամանքները պարզվում են։

Ամենից շատ դիտված

23:39 Դանակահարություն Գյումրիում. Սայաթ-Նովա փողոցը կաթվածահար է
09:00 Հրազդանի մայթերը՝ միջպետական մայրուղու գնով. Սասուն Միքայելյանի որդու «կարճատեսությունը»՝ բանակից ազատվելու հիմք
12:25 Արմավիրի մարզում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
21:30 Փաշինյանը վախենում է արձակուրդն արտերկրում անցկացնելուց
15:36 Գժվելիքս. Նորայր Նիկոյանի հոլովակը ավտովթարից մահացած քրոջ փոքրիկի հետ
16:00 Ծառուկյանին ունեզրկո՞ւմ են, թե՞ փրկագին են ուզում, որ ազատեն
10:48 Ֆրանսիան հոգնել է կիսամերկ զբոսաշրջիկներից. 150 դոլար տուգանք՝ քաղաքում առանց շապիկի շրջելու համար
21:15 Նոր ինքնաթիռն անվանակոչվել է երգչուհի Տաթև Ասատրյանի պատվին. ինչ անակնկալ է պատրաստվել
21:00 «88»-ի շուրջ նոր աղմուկ․ 33 խախտում, ժամկետանց ապրանքներ. ընկերության արձագանքը
00:13 Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը