Ներքին 3 տարի առաջ - 19:31 25-07-2023

Լավ կրթության համար պետք է վճարել. Պոլիտեխնիկի քոլեջում սովորելն էլի թանկացել է

Վերջին շրջանում շատ են դժգոհությունները Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի քոլեջի վարձավճարի չափից։ Շատ աշակերտներ, չկարողանալով վճարել բարձր վարձավճարը, զրկվում են նշված քոլեջում կրթություն ստանալու հնարավորությունից։

Քոլեջի տնօրեն Ռաֆֆի Քարամյանը, Oragir.News-ի հետ խոսելով քոլեջի վարձավճարների հետ կապված դժգոհությունից, ասաց, որ մոտ երկուսուկես տարի է, ինչ քոլեջում է, և վարձավճարների դինամիկ աճի հիման վրա դիմորդների քանակը չի պակասել։

«Մեզ մոտ այս պահին, այս տարվա ծրագրով, որը դեռ կառավարության նիստով հաստատված չէ, երկու մասնագիտություններ՝ վեբ դիզայն և ծրագրավորում, 490.000 ենք մենք ներկայացրել սահմանված վարձավճարի չափը, մնացած մեր բոլոր մասնագիտությունները 360.000 են, իսկ դրանից բարձր վարձավճարի մասին խոսակցությունները անիմաստ են»։

Քարամյանը նշեց, որ իր՝ քոլեջում գտնվելու ընթացքում պարբերաբար վարձավճարը բարձրացել է. «Ես երբ որ եկել եմ, վարձավճարը եղել է 294, դրանից հետո դարձել է 390 և հիմա 490 հազար է»։

Հարցին, թե քոլեջի՝ ուսանողներին մատուցվող որ ծառայությունների որակն է բարելավվել, որ նման գնային փոփոխություն է գրանցվել, Քարամյանը պատասխանեց. «Կրթության որակն է փոխվել, որակյալ կրթություն ենք տալիս։ Մեզ մոտ դասախոսների երիտասարդացում է գնում, դասախոսները, ովքեր որ դասավանդում են, պետք է արժանավայել աշխատավարձ ունենան։ Ուսանողները, ովքեր որ գալիս, ընդունվում են, պետք է բարձրակարգ կրթություն ստանան, որովհետև մենք պատրաստում ենք շուկայի համար միջին մասնագետներ, ովքեր կարող են առանց բուհ գնալու գտնել իրենց տեղը շուկայում։ Այս նույն տրամաբանության մեջ արդեն երկրորդ տարին է, որ հանձնաժողովի նախագահը եղած ուսանողների միջից, ովքեր որ ավարտում են, գոնե 5-6 հոգու աշխատանքով ապահովենք, քանի որ որակով գիտելիք են ստացել»,- ասաց տնօրենը։

Հետաքրքրվեցինք Քարամյանից, թե ինչ խորհուրդ կտա այն երեխաներին, ովքեր ունեն լավ տվյալներ, մեծ ցանկություն քոլեջում սովորելու, բայց չեն կարող տարեկան ադքան վարձավճար հատկացնել, պատասխանեց. «Խորհուրդ կտամ, որ առաջինից մինչև 9-րդ դասարան լավ սովորեն, իրենց ատեստատի գնահատականները լինեն բարձր և մրցույթի արդյունքում իրենք կհաղթահարեն անվճարի շեմը։ Նույն ծրագրավորման բաժնում մենք ունենք 48 անվճար և 102 վճարովի տեղ, և դա վերաբերում է բոլոր մասնագիտություններին, կան և՛ վճարովի և՛ անվճար տեղեր։ Ունենք նաև մասնագիտություններ, որտեղ անվճար տեղերի քանակը ավելի շատ է։ Բայց միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ որակյան կրթության համար պետք է վճարել։ Ես վճարովի ընդունված ուսանողին խորհուրդ եմ տալիս նաև՝ ձգտի, սովորի, ստանա բարձր գնահատականներ և ռոտացիոն համակարգով անցնի անվճար»։

Դիտարկմանը, որ երբեմն ատեստատի գնահատականը կարող է չհամապատասխանել երեխայի ունեցած գիտելիքին, Քարամյանը արձագանքեց. «Կներեք, դա արդեն մեր դաշտի հետ կապ չունի»։

Կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանն էլ Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով քոլեջների բարձր վարձավճարներից, ասաց, որ կա երեխաների կրթություն ստանալու իրավունքի խախտում։

«Դա պետության բացն է, քանի որ որևէ կերպ չի կառավարում այդ տեսակի ուսումնական հաստատությունների կառավարման, ֆինանսավորման հարցը։ Ամեն բան թողնված է այդ ուսումնական հաստատությանը, և իրենք էլ որոշում են, թե որքան վարձավճար սահմանեն»,- ասաց փորձագետը։

Խոսելով կոնկրետ Պոլիտեխնիկական քոլեջի վարձավճարի չափից՝ փորձագետն ասաց. «Ցավոք սրտի, շատերն են բողոքում, քանի որ այն լավ կրթության հնարավորություն է, հետագայում տեխնոլոգիական կրթությունը շարունակելու հնարավորություն կտա, բայց այնպիսի վարձավճար է սահմանված, որ ծնողների մեծամասնությունը ի վիճակի չի վճարել, որ իր երեխան այնտեղ սովորի»։

Ըստ փորձագետի՝ դա շատ անարդար իրավիճակ է ստեղծում ուսանողների համար, քանի որ բոլոր լավ կրթական հաստատությունները հիմնականում վճարովի են, և հնարավորություն չի լինում շատ երեխաների այնտեղ սովորելու։

«Այստեղ պետությունը, ըստ էության, որևէ գործ չի անում, թողել է ինքնահոսի, և իրենք էլ ինչ գին ուզում, դնում են։ Կան նույնիսկ կրթական հաստատություններ, որտեղ վճարը անցնում է մեկ միլիոնից»,- եզրափակեց փորձագետը։

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո

Ձեզ գուցե հետաքրքրի