Ներքին 3 տարի առաջ - 18:24 24-07-2023

Պետք է դուրս գանք սրճարաններից, ֆեյսբուքից․ մինչ մենք գրառումներ ենք անում, իրավիճակն Արցախում վատթարանում է

Մի խումբ քաղաքացիներ երեկ փորձել են անցնել Հակարիի կամուրջը և հասնել Արցախ, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տվել առաջանալ։ Կոռնիձորում գտնվող քաղաքացիներից բլոգեր Միքայել Բադալյանը Oragir.News-ի հետ զրույցում պատմեց, որ իրենք ցանկացել են վրաններ տեղադրել հայկական անցակետի մոտ, սակայն դա նույնպես թույլ չեն տվել, ուստի ակցիայի մասնակիցները ստիպված են եղել վրանները տեղադրել Կոռնիձոր։

«Իմ առաջին նպատակը ցույց տալն է, որ հայաստանցիները Արցախի հետ են, երկրորդն էլ՝ ես իմ օրինակով ուզում եմ ցույց տալ, որ մենք պետք է դուրս գանք սրճարաններից, ֆեյսբուքից ու ելնենք ոտքի, որովհետև ինձ համար ակնհայտ է, որ մինչև մենք խոսում ենք, հարցազրույցներ ենք տալիս, գրառումներ ենք անում ու լայքեր ենք դնում, դա ոչինչ չի փոխելու․ հակառակը՝ իրավիճակն ավելի վատ է լինելու»։

Դիտարկմանը, թե ստացվում է, որ առաջին հերթին հենց հայկական ուժային կառույցները թույլ չեն տալիս մոտենալ անցակետին, հետևաբար ինչպես են պատրաստվում հաղթահարել այս իրավիճակը, նա պատասխանեց, որ լուծումը միայն հեղափոխությունն է։

«Իշխանությունը պետք է փոխվի, քանի որ Արցախում ստեղծված այս իրավիճակի պատասխանատուն ու մեղավորը Հայաստանի իշխանությունն է, քանի որ իրենք են հրաժարվել Արցախից»։

Դիտարկմանը, թե խորհրդարանական ընդդիմությունը ինչու դուրս չի գալիս պայքարի, նա նշեց, որ սա շատ ցավալի թեմա է իր համար, քանի որ իրենք մինչև վերջ պայքարի մասին են խոսում։

«Իրենք միայն խոսում են, որ պատրաստվում են փողոցային պայքարի, բայց ոչ մի ավել բան չեն անում, միայն խոսում են։ Դրա համար իրենց կողմից սա դավաճանություն է։ Ես այդ հարցն իրենց տվել եմ, թե ուր են, բայց ոչ մի պատասխան չեմ ստանում»։

Նա ընդգծեց, որ Արցախի հարցը կարող է լուծվել միայն Երևանում, դրա համար էլ իրենց մյուս քայլերը կլինեն միայն Երևանում։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները