Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:26 24-07-2023

Պետությունը չի կարողանում գտնել անտեր թողած նորածինների ծնողներին

Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում տեղի մատուռի մոտ նորածին երեխա է հայտնաբերվել։ Նշված վայր մեկնած ոստիկանները գտել են երեխային դեղին պոլիէթիլենային տոպրակի մեջ։ Որոշ ժամանակ անց «Մուրացան» բժշկական կենտրոնից լրատվամիջոցներին հայտնեցին, որ նորածինը մահացել էր։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսանկ Գոռ Աբրահամյանն Oragir.News-ին փոխանցեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեկան վարույթ Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ մասին առաջին կետի հատկանիշներով։

«Հիմա քննություն է իրականացվում, հանձնարարություններ են տրվել ոստիկանությանը՝ ծնողների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու նպատակով, քննությունը և նախաքննությունը այս պահին շարունակվում են»։

Դիտարկմանը, որ սա վերջին ամիսներին արդեն երկրորդ դեպքն է, երբ անօգնական նորածիններին լքում են, Աբրահամյանն ասաց. «Բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկվում են, որպեսզի այդ անձանց հայտնաբերենք, երբ կհայտնաբերենք, քրեական պատասխանատվությունը չի ուշանա, բոլոր այն դեպքերում, որոնցով դեռևս արդյունք չունենք»։

Գոռ Աբրահամյանից հետաքրքրվեցինք նաև ամիսներ առաջ Արցախի փողոցում հայտնաբերված նորածնի դեպքից, Աբրահամյանն ասաց, որ որևէ տեղաշարժ չկա։

«Այդ դեպքով չնայած գործադրվել և գործադրվում են բոլոր միջոցները հանգնամանքների և ծննդկանի ինքնությունը պարզելու ուղղությամբ, բայց այս պահի դրությամբ այդ անձը դեռևս հայտնաբերված չէ»։

Հարցին, թե այս վերջին դեպքը կապ ունի արդյոք տարիներ առաջ Արցախի փողոցում լքված մյուս դեպքի հետ, Աբրահամյանն ասաց, որ չի կարող ասել, բայց դա հատուկ ուսումնասիրության առարկա է, ուսումնասիրվում են բոլոր հանգամանքները։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
21:30 Ռիսկի գնալու արվեստը․ ինչպես նկարչուհի Մարիամ Մանուկյանը հայտնվեց Միլանի ու Փարիզի ցուցահանդեսներում
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
21:18 Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան ԱԹՍ-ի խոցման մասին
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
23:42 Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին