Նրանց կարծիքով 3 տարի առաջ - 22:07 22-07-2023

Մենք ցույց ենք տալիս, որ Հայաստանը անվտանգ երկիր է. գարեջրի փառատոնն անխուսափելի է

Երևանի կենտրոնում` Զաքյան փողոցում, մեկնարկել է գարեջրի փառատոնը, որը տևելու է 2 օր` հուլիսի 22-ից 23-ը։

Մեկնարկից մոտ մեկ ժամ անց միջոցառման անցկացման վայրում շատ քիչ քաղաքացիներ կային, մեծամասամբ զբոսաշրջիկներ էին։

Հաշվի առնելով, որ Արցախը 7 ամսից ավելի է գտնվում է լիակատար շրջափակման մեջ, խանութներում գրեթե սնունդ չկա, բացակայում է դեղորայքը և առաջին անհրաժեշտության ապրանքները, մարդիկ ստիպված են հացի և կաթնամթերքի համար ժամերով հերթեր կանգնել, այս ամենի ֆոնին Հայաստանում, մասնավորապես Երևանում բազմաթից միջոցառումներ են չեղարկվում, սակայն կան դեպքեր, որ միջոցառման կազմակերպիչները նախընտրում են ամեն դեպքում արկածային օրեր պարգևել զբոսաշրջիկներին։

Oragir.News-ը զրուցեց «Էվենտուրա» ընկերության համահիմնադիր Նունե Մանուկյանի հետ։ Հարցին՝ Արցախում տիրող աղետալի իրավիճակի հետ կապված եղե՞լ են քննարկումներ փառատոնը հետաձգելու համար, Մանուկյանն ասաց, որ փառատոնի կազմակերպչական աշխատանքները սկսվել են դեռ մեկ տարի առաջ․

«Մենք ուղարկում ենք դրսի օպերատորներին, դրսում ռեկլամ ենք տեղադրում, որովհետև տուրիստները ամեն ինչ գնում և պլանավորում են մեկ տարի առաջ։ Մենք չենք կարող կանխատեսել, թե մեկ տարի հետո ինչ կլինի։ Դրա համար կան դեպքեր, որ չպետք է հետաձգել։ Մենք այսպիսով ցույց ենք տալիս, որ մեր երկիրը անվտանգ է, եկեք։ Պետք է մի քիչ հեռանկար ունենալ»։

Խոսելով այն մասին, որ 120․000 արցախցի սովամահ է լինում, իսկ փառատոնի մասնակիցները ուղիղ եթերներով ցուցադրում են, թե ինչ են ուտում և խմում, ըստ իրեն՝ դա ճի՞շտ է, համահիմնադիրն ասաց, որ ոչ, սակայն, փառատոնը կազմակերպվել է Հայաստանի տնտեսության համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան