Մամուլ 3 տարի առաջ - 08:20 22-07-2023

Անհանգստությունից անձամբ է զբաղվում բոլոր հարցերով. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հուլիսի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։ Ինչպես տեղեկանում ենք պաշտոնական հաղորդագրությունից, «քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրությունների քարոզարշավին, ընտրական շտաբի աշխատանքներին առնչվող հարցեր, տարածքային կազմակերպությունների խորհուրդների նախագահները ներկայացրել են խորհուրդների առաջարկները՝ ընտրական ցուցակների ձևավորման շուրջ»։

Արտաքուստ այստեղ արտառոց բան չկա, որ կուսակցության ղեկավարի նախագահությամբ կայացել է քննարկում սպասվող ընտրությունների հետ կապված: Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, իրականում Նիկոլ Փաշինյանն այնքան է անհանգստացած ընթացիկ սոցիոլոգիական հարցումների տվյալներով ու ՔՊ-ի պարտության հեռանկարով, որ անձամբ է կոորդինացնում բոլոր աշխատանքները, ամենաչնչին հարցն անգամ իր ուղղակի հսկողության տակ է պահում: Փաշինյանի համար Երևանի ավագանու ընտրությունները դարձել են կենաց-մահու պայքար, «համաշխարհային նշանակության» ճակատամարտ:

Այնինչ, ամենօրյա ռեժիմով ստացվող տեղեկությունները ոչ միայն մտահոգիչ են ՔՊ-ի համար, այլև պարզապես կործանարար հեռանկարներ են գուժում ընտրությունների հետ կապված: Հենց այդ պատճառով էլ կազմակերպչական բոլոր աշխատանքները Փաշինյանն ինքն է համակարգում: Իշխանական աղբյուրները հայտնում են, որ քարոզարշավի ընթացքում նույնպես, բանուգործը թողած, Նիկոլ Փաշինյանը զբաղվելու է ընտրություններով»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
13:51 Wildberries-ը թաքցրել է պատերազմի հետ կապված ռազմական ապրանքների որոնումը

Ձեզ գուցե հետաքրքրի