Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 21:09 21-07-2023

«Սադախլո» անցակետում ոսկու մաքսանենգության փորձ է կանխվել

Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայությունը երկրի մաքսային սահմանով առանձնապես խոշոր չափի, չհայտարարագրված ոսկյա զարդեր տեղափոխելու փաստ է բացահայտել, ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի, գրում է aliq.ge-ն:

Ծառայության տվյալներով՝ հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը «Սադախլո» անցակետով, մաքսային հսկողությունից գաղտնի, Վրաստանի տարածք է փորձել անցկացնել 935 գրամ ոսկյա ապրանք, որի ընդհանուր մաքսային արժեքը կազմում է 152 հազար 241 լարի։

«Հետաքննությունն ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է ազատազրկում 5-ից 7 տարի ժամկետով»,- նշված է տարածած հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը