Ներքին 3 տարի առաջ - 12:10 11-08-2023

Իրանից Հայաստան մոտ 2 կգ մարիխուանայի մաքսանենգության փորձը կանխվել է

Իրանի քաղաքացին փորձել է Իրանից Հայաստան տեղափոխել մոտ 2 կգ մարիխուանա տեսակի թմրանյութ։ Հայտնաբերված թմրամիջոցը տրամադրվել է ՀՀ քննչական կոմիտեին: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ի մամուլի ծառայությունը։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Մեղրիի մաքսային կետ-բաժնի մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած Իրանի քաղաքացի Մ․Մ․-ի կողմից շահագործվող ավտոբուսը:

«Տրանսպորտային միջոցի զննության արդյունքում ավտոբուսի խցիկից հայտնաբերվել է 2 մետաղյա էլեկտրական պոմպ, որոնց միջից մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել են մետաղյա գլանաձև տարաներ։ Դրանցից յուրաքանչյուրում առկա է եղել թափանցիկ պոլիէթիլենային թաղանթներով 5 փաթեթ, որոնք լցված են եղել մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող դեղնականաչավուն զանգվածով։ Ընդհանուր քաշը կազմել է 1820 գրամ»,- ասված է հաղորդագրությունում:

Օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում, փոխարինված զանգվածներով մետաղյա էլեկտրական պոմպերը ստանալուց անմիջապես հետո, թմրանյութերի մաքսանենգություն կատարելու մեջ անմիջական ծագած հիմնավոր կասկածով Երևանի Տիգրան Մեծիպողոտայից ձերբակալվել ԻԻՀ քաղաքացի Ս․Կ-ն:

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը)։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը