Ներքին 3 տարի առաջ - 10:00 19-07-2023

Ջրանջատումները դառնում են անտանելի․ արդյոք դա հատուկ է արվում

Oragir.News-ին օրեցօր ավելի շատ քաղաքացիներ են դիմում, որոնք դժգոհում են ջրանջատումներից։ Կան թաղամասեր, որտեղ ջրանջատումները պարբերական բնույթ են գրում։ Այդպիսի թաղամասերից մեկը Կոնդն է։

Մեզ դիմած քաղաքացիները նշում են, որ օրեր են լինում՝ մոտ 5 ժամ ջուր չեն ունենում, նրանցից մեկն ասում էր, որ ցավալի է, բայց սովորել են, միշտ հավաքած ջուր են ունենում։

Մեր զրուցակիցն ասաց նաև, որ ջուրը եղած ժամանակ էլ ճնշումն է ցածր։

«Առանց պոմպի՝ գրեթե անհնար է ծորակից օգտվել, շատ անգամներ զանգահարել ենք, դժգոհել, բայց արդյունք չկա։ Եկել են ստուգել և ասել` խնդիր չկա»։

Մեկ այլ բնակիչ այն տեսակետն էր հայտնել, որ ջրանջատումները հատուկ են արվում, որ բնական ճանապարհով Կոնդը դատարկվի։

Հիշեցնենք, որ Oragir.News-ը օրեր առաջ էլ այլ վարչական շրջաններից էր ահազանգ ստացել անհիմն ջրանջատումների վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին