Ներքին 2 տարի առաջ - 22:28 17-07-2023

Որոշել եմ դիմել ծայրահեղ միջոցի, այն է՝ հենց այս պահից միանալ նստացույցին․ Արցախի նախագահ

Մի քանի օրվա մեջ վիճակն ավելի սուր է դառնալու՝ իր բոլոր անդառնալի հետևանքներով հանդերձ, քիչ առաջ իր ուղերձում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Հարությունյանի խոսքով՝ շրջափակման ողջ ընթացքում Արցախի իշխանությունները հույս են ունեցել, որ միջազգային հանրության տարբեր դերակատարներ կվերացնեն շրջափակումը, կկանխեն դրա հետագա խորացումը, սակայն լսել են միայն բարի խոսքեր, բայց ոչ եռակողմ հայտարարության, ոչ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրամանների, ոչ ՄԻԵԴ-ի որոշումների, ոչ էլ միջազգային կազմակերպությունների, առանձին պետությունների և այլ դերակատարնեի կոչերի գործնական կատարում․

«Որոշումից որոշում, կոչից կոչ Արցախի ժողովրդի վիճակը գնալով բարդացել է, իսկ Ադրբեջանը դարձել է ավելի ու ավելի սանձարձակ, ինչը նշանավորում է միջազգային իրավակարգի հոգեվարքը։ Դեկտեմբերից հունիս տևած շրջափակումից և վերջին 1 ամսվա լրիվ պաշարումից հետո այժմ Արցախում ունենք սննդի, վառելիքի, դեղորայքի, հիգիենայի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների մեծ սղություն, գյուղատնտեսական աշխատանքների գրեթե ամբողջությամբ կասեցում, հանրային տրանսպորտի գործունեության ծավալների խստիվ կրճատում, շուտով դադարում, ջրի ու կապի ենթակառուցվածքների շարունակական խափանումներ, հիվանդանոցների, հացի արտադրամասերի և այլ կենսական օբյեկտների աշխատանքների խափանումներ, էլեկտրամատակարարման այլընտրանքային լուծումների բացակայության պատճառով երեխաների, հղիների և այլ խոցելի խմբերի թերսնուցում, հարյուրավոր բաժանված ընտանիքներ և այլն, և այլն։ Մի քանի օրվա մեջ այս վիճակը շատ ավելի սուր է դառնալու՝ իր բոլոր անդառնալի հետևանքներով հանդերձ։ Այս ողջ ընթացքում Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից բազմաթիվ միջոցներ են ձեռնարկվել թե՛ միջազգային հարթակներում, թե՛ տեղում ապահովելու համար պատշաճ դիմադրության ադրբեջանական ոտնձգություններին։ Դրանց հիմնական մասը տեսանելի չէ, հաշվի առնելով տարբեր զգայուն հանգամանքներ, նաև այդ ջանքերի շնորհիվ ենք կարողացել այսքան ժամանակ դիմակայել շրջափակման ծանր մարտահրավերներին»։

Արցախի Հանրապետության նախագահը հայտարարեց, որ պատրաստվում է նստացույց անել․ «Հաշվի առնելով առկա ծանրագույն իրավիճակն ու վերահաս հումանիտար աղետը, ես որոշել եմ դիմել ծայրահեղ միջոցի, այն է՝ հենց այս պահից Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում միանալ բազմաթիվ քաղաքացիների կողմից մեկնարկած նստացույցին․․․ Այս նստացույցով մենք ակնկալում ենք, որ Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Եվրամիությունը, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը և այլ լիազոր մարմիններ, ինչպես նաև բոլոր մնացած առնչվող դերակատարները զերծ կմնան առաջին հերթին Ադրբեջանի հետագա ագրեսիվ և հանցավոր գործողությունները խրախուսելուց և անտեսելուց։ Իսկ այնուհետև կկատարեն իրենց պարտավորությունները եռակողմ հայտարարության, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի հրամանների և միջազգային այլ ակտերի և պայմանավորվածությունների պատշաճ կատարման ուղղությամբ»։

«Իսկ ահա մայր հայրենիքում և Սփյուռքում բնակվող հայ ժողովրդի բոլոր հատվածներից ակնկալում ու խնդրում ենք, որ բոլոր հնարավոր գործողությունների դիմեն՝ որոշում կայացնողների ուշադրությունը հրավիրելու և Արցախին աջակցող գործնական քայլեր կատարելու ողղությամբ»,- հավելեց Արցախի նախագահը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»