Ներքին 6 ամիս առաջ - 12:14 26-03-2026

Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. տարոնիկցիները վճռական են տրամադրված, կդիմեն ծայրահեղ միջոցի

Այսօր՝ մարտի 26-ին, հերթական լարված իրավիճակն է ստեղծվել Արմավիրի մարզում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տարոնիկ բնակավայրի բնակիչները, կարելի է ասել՝ ամբողջ գյուղը, ի նշան բողոքի գյուղից շարժվում են դեպի Երևան-Արմավիր գլխավոր ճանապարհ, որպեսզի իրականացնեն իրենց բողոքի ակցիան։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում են.

«Մարտի 15-ին էր, որ ուզում էինք նույն գործողությունն իրականացնել, այն է գյուղի մոտ 1 կիլոմետրանոց անբարեկարգ ճանապարհի պատճառով այդ օրը ցանկություն էր առաջացել ամբողջ գյուղով պարալիզացնեինք գլխավոր ճանապարհը,։ Մեր ու մանուկ, ահել-ջահել, կին-տղամարդ դուրս էինք եկել ու արդեն պիտի ճանապարհը փակեինք, բայց վերջին պահին հրաժարվեցինք դիմել այդ ծայրահեղ միջոցին, քանի որ մեզ խոստացան, որ խնդիրը կլուծվի։ Խնդիր, որը 30 տարվա պատմություն ունի։

Հիմա մեզ կմեղադրեն, թե բա ինչի 30 տարի չէիք բարձրաձայնում խնդրի մասին։ Միշտ էլ բարձրաձայնել ենք, թե՛ նախորդ իշխանություններին, թե՛ ներկա, թե՛ բանավոր, թե՛ գրավոր, ու բոլորն էլ ամեն անգամ խոստացել են, որ ի շահ բնակչի ասֆալտապատումը կարվի, բայց հայտնի ֆիլմի հայտնի Գիքորի նման՝ օրերը մթնել, անց են կացել, բայց էս խնդիրը չի լուծվել։

Ուրախ ենք, որ կառավարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեր գյուղում ընտիր մանկապարտեզ կառուցեց, ինչի համար ողջ գյուղը երախտապարտ է։ Բայց ո՞ւմ է պետք, որ մանկապարտեզ հասնելու համար երեխաները անձրևին ոտքից գլուխ ցեխոտվում են, ամառն էլ փոշին է խեղդում։ Դրա համար էլ ոչ մարզպետին ենք վստահում, ոչ քաղաքապետին։ Մեր հույսը վարչապետն է, ով գյուղին նվիրեց ընտիր մանկատխպատեզ, հիմա էլ ուզում ենք իր հսկողությամբ էս 1 կմ-անոց՝ վարորդներիս համար պատուհաս դարձած ճանապարհը հիմնանորոգվի»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման էին ժամանել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, նույն նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուներն ու վարչական շրջանի ղեկավարը, ինչպես նաև ճանապարհը կառուցելու համար մրցույթը շահած կառուցապատողները, այդպես էին ասում հավաքվածները, ինչից հետո գյուղացիները, այս անգամ հավատալով պատասխանատուների խոսքերին, հրաժարվեցին ճանապարհ փակելուց։

Իսկ պատասխանատուները խոստացել են, որ ապրիլի 30-ից կաշխատեն սայլը տեղից շարժել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը