Ներքին 3 տարի առաջ - 18:20 14-07-2023

Մանրամասներ՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ հանդիպումից

Երկարատև քննարկում ունեցանք ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարի և նրա տեղակալների հետ: Մեր կողմից փոխանցվեց Արցախի ժողովրդի արդար և հիմնավոր պահանջը: Ռուս խաղաղապահները խնդրեցին փոխանցել, որ ՌԴ-ն ընդունում է, որ այս պահին խախտված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքին վերաբերող դրույթը։ Այս մասին քիչ առաջ հայտարարեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ մանրամասներ ներկայացնելով ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ հանդիպումից։

Նա ասաց՝ իրեն վստահեցրել են, որ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ամենօրյա, ամենժամյա ռեժիմով տեղեկություն կփոխանցեն ՌԴ-ին. «Պարտավորվել են ընդունել, որ աշխատանք ունեն անելու՝ իրավիճակը կարգավորելու և հումանիտար ճգնաժամը վերացնելու ուղղությամբ»,- հավելեց Ներսիսյանը:

Պետնախարարը դիմեց հանրահավաքի մասնակիցներին և հայտարարեց, որ բոլորը պետք է վերադառնան Վերածննդի հրապարակ, իսկ Ասկերանի շրջանի բնակիչները զորակայանի մոտ տեղադրեն իրենց վրանները և վառվող կրակի պես պահեն Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի կարմիր լույսը։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է