Ներքին 3 տարի առաջ - 20:30 12-07-2023

Գյումրիում փողոցաշինական աշխատանքները շեղվել են ժամկետներից

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Սուբվենցիոն հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը Շիրակի մարզի ներկայացրած 31 ծրագրից 20-ը հաստատել է։ Դրանցից 2-ը Գյումրի քաղաքինն են։ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով 29 փողոցների հիմնանորոգում է նախատեսվում՝ ընդհանուր արժեքը 2 մլրդ 551 մլն դրամ, իսկ ընդհանուր երկարությունը՝ ընդամենը 7951 մետր կամ մոտ 8 կմ, բայց դեռևս 2022-ից անավարտ մնացած փողոցների նորոգումները չեն ավարտվել։ Խոսքն «Անի» թաղամասի 3-րդ և 11-րդ փողոցների մասին է, որոնք թաղամասի քանդված 34 փողոցների մեջ եզակիներից են։

Իսկ թերությունների և անորակ աաշխատանքի դիտարկումներ մարզպետարանի հանձնաժողովն էր ներկայացրել, որի մասին նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը հայտնեց մի քանի ամիս առաջ՝ նշելով, որ 2022թ․-ի սուբվենցիոն ծրագրով Գյումրիի 21 փողոցներից ավարտվել է 19-ի շինարարությունը, որոնց ավարտական ակտերը ստորագրված չեն։ Չնայած քաղաքային իշխանությունը պնդում է, որ թերությունները շտկվել են, անհանգստանալու կարիք չկա։ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն էլ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում դժգոհություն հայտնեց փողոցաշինական աշխատանքների տեմպից, խոսեց անհարմարությունների մասին, որոնք առաջացել են բնակիչների համար։Այս պահին էլ Գյումրիում փողոցաշինական աշխատանքները ընթացքի մեջ են, բայց երբ դրանք կավարտվեն հայտնի չէ, որովհետև ավանդույթի ուժ է ստացել, որ սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները պիտի պարտադիր պայմանագրային ժամկետներին անհամապատասխան լինեն։

Մանրամասները՝ տեսանյութում։ Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ