Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 13:53 19-11-2022

9 ամիսների ՀՀ պետական բյուջեի կատարումը պլանից շեղվել է շուրջ 283.8 մլրդ դրամով․ «Լույս» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է 2022թ. առաջին 9 ամիսների ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։

Այսպես՝

· 2022թ.-ի 9 ամիսներին հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունն ամբողջական պահանջարկի վրա եղել է զսպող, նախապես պլանավորված չեզոքի փոխարեն։ Թեև տնտեսության ներկայիս «գերտաքացման» պայմաններում զսպող հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը արդարացված է, այնուամենայնիվ անհրաժեշտ է ծայրաստիճան զգույշ լինել, քանի որ նման քաղաքականության իրականացումը սովորաբար առաջին հերթին զսպող ազդեցություն է ունենում սպառման և ներդրումների վրա, որոնց կրճատումը կարող է վտանգավոր ազդեցություն թողնել տնտեսության վրա։

· Պետական բյուջեի եկամուտների գերակատարման և ծախսերի թերակատարման արդյունքում 2022թ.-ի 9 ամիսների արդյունքներով ձևավորվել է պետական բյուջեի հավելուրդ՝ պլանավորված պակասուրդի փոխարեն։

· Պետական բյուջեի ծախսերը ճշտված պլանի համեմատ թերակատարվել են։ Թերակատարվել են թե՛ ընթացիկ, և թե՛ կապիտալ ծախսերը։ Թերակատարման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են:

· Թերակատարումներ են արձանագրվել պատասխանատու բոլոր մարմինների ծրագրերի գծով: Այսինքն՝ չնայած այն փաստին, որ բյուջեով գումարը նախատեսվում և հատկացվում է, ծրագրերն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեն իրականացվում, ինչը, թերևս, վկայում է պետական մարմինների ոչ բավարար արդյունավետ աշխատանքի մասին:

Կապիտալ ծախսերի թերակատարումը հիմնականում ՀՀ կառավարության կողմից պլանավորված ծախսերն ամբողջությամբ և սահմանված ժամկետում կատարելու հանձնառության ապահովման անընդունակության արդյունք է։ Կասկածից վեր է, որ զսպող հարկաբյուջետային քաղաքականությունը չպետք է իրականացվի կապիտալ ծախսերի հաշվին: Ավելին, ներքին պահանջարկի ներկայիս կտրուկ աճի պայմաններում, խիստ անհրաժեշտ է, որ կառավարությունը նպաստի առաջարկի ավելացմանը, ինչի լավագույն միջոցներից մեկը հենց նպատակային կապիտալ ծախսեր կատարելն է:

Թերակատարման պատճառներից առանձնահատուկ պետք է նշել այն, որ շատ հաճախ, բյուջեով պլանավորվում են բավական անիրատեսական (կամ առնվազն՝ իրականացման առումով ոչ բավարար չափով հիմնավորված) ցուցանիշներ: Ընդ որում, այս դիտարկումը տեղին է ինչպես նախորդ տարիների պետական բյուջեների, այնպես էլ անգամ 2023թ. պետական բյուջեի նախագծի դեպքում։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ պարզապես բյուջեին «ականջահաճոյություն» հաղորդելու համար դրանում ի սկզբանե պլանավորվում են անիրատեսական ցուցանիշներ, իսկ հետագայում՝ տարվա ընթացքում, կառավարությունը դրանք իրականացնելու ուղղությամբ բավարար գործնական քայլեր չի ձեռնարկում:

Ներկա իշխանության բոլոր տարիների համար տխուր ավանդույթ է դարձել բյուջեով պլանավորված կապիտալ ծախսերի թերակատարումը։

Փաստացիորեն՝ բյուջեի կատարումը պլանից շեղվել է շուրջ 283.8 մլրդ դրամով:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://bit.ly/3V762ig։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան