Արտաքին 3 տարի առաջ - 15:45 10-07-2023

Պուտինը Պրիգոժինի խռովությունից օրեր անց հանդիպել է նրա հետ

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 24-ին «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի կողմից իրականացված խռովությունից հինգ օր անց Կրեմլում հանդիում է ունեցել ռազմական ընկերության ղեկավարության՝ այդ թվում նաև Պրիգոժինի հետ։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իսկապես, նախագահը նման հանդիպում է ունեցել։ Նա հրավիրել է 35 հոգու։ Ջոկատների բոլոր հրամանատարներին և ընկերության ղեկավարությանը, այդ թվում՝ անձամբ Պրիգոժինը։ Այս հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլում հունիսի 29-ին։ Այն տևել է գրեթե երեք ժամ»,- ասել է Պեսկովը:

Կրեմլի մամուլի խոսնակը հայտնել է, որ հանդիպման ընթացքում Պուտինը գնահատել է «Վագներ»-ի գործողությունները ռազմաճակատում, ինչպես նաև իր գնահատականն է տվել հունիսի 24-ի իրադարձություններին, լսել է հրամանատարների բացատրությունները և առաջարկել նրանց աշխատանքի հետագա տարբերակներ։ «Նրանք ընդգծել են, որ իրենք պետության ղեկավարի և գերագույն գլխավոր հրամանատարի հավատարիմ կողմնակիցներն ու զինվորներն են»,- նշել է նա։

Պեսկովը հանդիպման վերաբերյալ այն մանրամասներ չի հայտնել։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ի գիշերը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ուժերը Դոնի Ռոստովում գրավել էին Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի էր ունեցել Եվգենի Պրիգոժինի այն հայտարարության ֆոնին, թե իբր Ռուսաստանի զինված ուժերը հրթիռառումբային հարվածներ է հասցրել «Վագներ»-ի ճամբարներին։ Ավելի ուշ Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու հոդվածով քրեական գործ էր հարուցվել։ Նույն օրը երեկոյան Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցել է Պրիգոժինի հետ, և նա ընդունել է Ռուսաստանի տարածքում «Վագների» շարժը դադարեցնելու առաջարկը:

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է