Ներքին 3 տարի առաջ - 10:03 08-07-2023

Տենդերը Հայաստան է և վերջ

Վերջին շրջանում մենք բազում ահազանգեր ենք ստանում տնտեսվարողներից պետական մրցույթների վերաբերյալ։ Մասնավորապես, ընկերությունները նշում են, որ պետական տենդերներին մասնակցությունը դարձել է պատուհաս, քանի որ պետությունը «գցող գործընկերոջ» համբավ ունի։

«Նախ՝ այնպիսի պահանջներ են դնում, որին բավարարում է հենց իրենց նախընտրելի ընկերությունը, մոտավորապես՝ կարող են գրել, որ մրցույթում կարող է հաղթել 1․80 հասակ ունեցող, կապույտ աչքերով երիտասարդը, իսկ մասնակիցների մեջ միայն մեկ հոգի է այդպիսին, պարզ է չէ՝ այդ պահանջը ում համար եւ ինչու է գրված, այս ոճի պահանջներ են գրում։

Երկրորդ՝ շուկայականից անիրական ցածր, կասկածելի գներ են առաջարկում ընկերությունները եւ հաղթում տենդերը, պարզ է, չէ՞, որ այդ անիրական գնով նորմալ ծառայություն չեն կարող մատուցել։

Իսկ եթե դու «սվոյ» չես, պատահական հաղթել ես մրցույթում, ապա այդտեղից սկսվում է քո կործանումը․ խնդիրներ, խնդիրներ, հազար հատ ստուգող է գալիս, ակտերը չեն ստորագրում, գումարդ չեն տալիս․․․ Այսքան գլխացավանքից հետո ո՞վ կցանկանա այս պետությանը ծառայություն մատուցել։

Թող այդ հարցի շուրջ մտածեն, թե ինչու չեն գործարարները ցանկանում մասնակցել պետական տենդերներին, թեեւ իրենց համար ավելի լավ․ յուրայիններին կտան գումարները»,-ասում է գործարարը։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա