Ներքին 3 տարի առաջ - 19:56 07-07-2023

Հայաստանում ընդամենը 4 բանկ է թոշակառուներին հետվճար տրամադրում

Երեկ Կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը ասաց, որ շատ թոշակառուներ անկանխիկ են ստանում գումարը, բայց ամսվա վերջում հետվճար չեն ստանում։ Փաշինյանն ավելացրեց նաև, որ ստեղծված իրավիճակի մեղավորները բանկերն են։ Ըստ վարչապետի` դրա պատճառն այն է, որ դեռ կան բանկեր, որոնք որոշել են չմասնակցել սոցիալական այդ ծրագրին, ինչը շատ վատ է եւ անհասկանալի։

Oragir.News-ի հետ զրույցում Աշխատանքի և սոցիալական նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանն ասաց, որ գործընկեր բանկերն են ՎՏԲ Հայաստան բանկը, Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը, Ակբա բանկը։

Մանուչարյանը նշեց, որ այդ ծրագիրը գործում է բանկերի և պետության համագործակցության արդյունքում։

«Բանկերը պարտավորություն չունեն միանալու, իրենց կամքով են միանում և այդ հետվճարը, որ վճարվում է կենսաթոշակառուներին, գոյանում է բանկերի և պետության համատեղ միջոցներով»,- ասաց Մանուչարյանը։

Մանուչարյանը նշեց, որ ծրագրին բանկերի չմիանալու պատճառնեը չի կարող նշել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով