Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:21 05-07-2023

Ատկատներո՞վ, ռեկետո՞վ, թե՞ ԱՄՆ-ից բերված փողերով. Սամվել Ղուկասյանի հայտարարագրի հետքերով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Աղմկոտ պատմություններով հայտնի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը, ըստ պաշտոնական տվյալների, իր անունով ո՛չ բնակարան ունի, ո՛չ էլ ավտոմեքենա։ Նա Հայաստանում գտնվում է պատկերավոր ասած «հյուրախաղերով»:
Բանն այն է, որ թաղապետ Սամվել Ղուկասյանը նախկինում ապրել է ԱՄՆ-ում եւ միայն վերջերս է Հայաստան եկել՝ նշանակվելով Կենտրոն վարչական շրջանի ղեկավար:

Ըստ նրա կողմից ներկայացված պաշտոնական հայտարարագրի՝ նախկինում Ղուկասյանը Հայաստանում ոչինչ չի ունեցել:
Միայն Թաղապետ դառնալուց հետո շինարարական «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ից տարվա վերջում 38 մլն 118 հազար դրամի փոխառություն է վերցրել։ Նա այդ ժամանակ արդեն վարչական շրջանի ղեկավար էր։

2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նրա վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 73 հազար դոլար։ Այդ հիփոթեքի դիմաց նա ստացել է կառուցվող բնակելի համալիրից անշարժ գույքի գնման իրավունք։ Այսինքն՝ նորակառույց բնակելի շենքում տուն է ձեռք բերել մոտ 100 հազար դոլարով, որից 27 հազարը մեկ տարվա ընթացքում մարել է թաղապետի համեստ աշխատավարձով: Անհավանական է, իհարկե, բայց, ըստ պաշտոնական տվյալների, Սամվել Ղուկասյանը 2022 թվականին որեւէ ծախս չի կատարել: Ինչպես է ապրել (ատկատներո՞վ, ռեկետո՞վ, թե՞ ԱՄՆ-ից ուղարկված գումարներով)՝ պարզ չէ:
Համենայնդեպս, հայտարարագրում չի երեւում, եւ չհիմնվորված ապօրինի եկամուտների կասկածներ են առաջ գալիս, որի մասով, կարծում ենք, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն անելիք ունի:
Տեղեկացնենք, որ թաղապետի բանկային հաշիվներին տարվա սկզբում զրո դրամ է եղել, իսկ տարեվերջին արդեն 1 մլն դրամից ավելի գումար է գոյացել հաշվին։
Իհարկե, Սամվել Ղուկասյանը կանխիկ գումար հայտարարագրել է՝ 170 հազար դոլար եւ 10 մլն դրամ։ Սրանք, թերեւս, ԱՄՆ-ում աշխատած գումարներն են, որոնց ծագումը չգիտենք, քանի որ մեկ տարվա ընթացքում վարչական շրջանի ղեկավարի եկամուտը 6 մլն 266 հազար դրամ է կազմել, որից 1 մլն դրամը ստացել է ՊԵԿ-ից, իսկ մյուս մասն էլ նրա տարեկան աշխպատավարձն է։

Հավելենք, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը հաճախ է հայտնվում աղմկարահույց իրադարձությունների կենտրոնում։ Օրինակ՝ 2022 թվականին Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին եւ տեղակալներին հենց աշխատասենյակում ծեծի էին ենթարկել:
«Ժողովուրդ» օրաթերթը, իհարկե, փորձեց մեկնաբանություններ լսել Սամվել Ղուկասյանից, սակայն նրա հետ զրուցելու, հարցեր ուղղելու բոլոր ջանքերը միշտ պսակվում են անհաջողությամբ»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա