Ներքին 3 տարի առաջ - 19:05 04-07-2023

ՓԾ տնօրենի տեղակալն այցելել է Սևանա լճի հանրային լողափեր

Հուլիսի 2-ին ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Եգոր Կարապետյանը ստուգայց կատարեց «Սևան» ազգային պարկի տարածքում հերթապահություն իրականացնող ջրափրկարարական հենակետեր, հատուկ ջրափրկարարական ջոկատի կենտրոնական կայան և Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատ։ Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

«Տնօրենի տեղակալը եղավ Սևանի երեք հանրային լողափերում հուլիսի 1-ից շուրջօրյա հերթապահություն իրականացնող փրկարարական հենակետերում, ծանոթացավ ծառայության կրման պայմաններին, գույք-տեխնիկային, տեղում հետևեց մոտորանավակների աշխատանքային վիճակին, ինչպես նաև մոտորանավակով շրջայց կատարեց լճում՝ ստուգելով զգուշացնող լողանշանների առկայությունը և անվտանգության կանոնների պահպանման համար առկա միջոցները։

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Գ․ Գալստյանը տնօրենի տեղակալին զեկուցեց, որ փրկարարական ծառայողները հանրային լողափերում հերթապահությունն իրականացնում են դիտարկման եղանակով՝ մոտորանավակներով մշտապես իրականցնելով շրջայցեր, ինչպես նաև բարձրախոսների միջոցով հանգստացողներին տալիս են անվտագության վարվելակերպի կանոնների հետ կապված ցուցումներ և հրահանգներ։

Ե․ Կարապետյանը եղավ նաև Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատում, զրուցեց հերթապահություն իրականացնող փրկարարների հետ, տվեց հստակ հանձնարարականներ ինչպե՛ս հսկողության տակ գնտվող, այնպե՛ս էլ մասնավոր հատվածներում խստագույնս հետևել հանգստացողների անվտանգությանը, ինչպես նաև լողամիջոցների շահագործման կանոնների պահպանմանը՝ խախտումները բացառելու և դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է