Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 01:00 04-07-2023

Պայթած ավտոտնակում չպայթած գազի բալոններ կան․ հերթապահություն է սահմանվել

Երևանի Կոմիտասի պողոտա թիվ 54/1 հասցեում, որտեղ այսօր պայթյուն է որոտացել, շարունակում են հերթապահել ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցներ։

Oragir.News-ի թղթակցի հաղորդմամբ՝ ավտոտնակի փլատակների տակ, որտեղ պայթյուն է որոտացել, էլի չպայթած գազի բալոններ կան։ Աշխատակիցները դեռ չգիտեն, թե քանի բալոն կա, ուստի արտահոսքի մտավախություն կա։ Այս պահին աշխատակիցները միայն հերթապահություն կսահմանեն, իսկ առավոտյան կշարունակեն փլատակների տակ որոնել չպայթած գազաբալոնները։

Հիշեցնեն՝ հունիսի 3-ին Կոմիտասում գտնվող ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով կան տուժածներ: Ըստ նախնական տվյալների՝ ավտոտնակում տեղի է ունեցել 20 կգ-անոց հեղուկ գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է երկու քարաշեն ավտոտնակ։ Տուժածներից մեկը՝ մոտ 45 տարեկան տղամարդ, հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:

Oragir.News-ի թղթակցի հաղորդմամբ՝ պայթյունի ալիքից կոտրվել են հարևան 2 շենքերի ապակիները, ավտոտնակի հարևանությամբ՝ շենքի բակում կայանած ավտոմեքենաները գրեթե ամբողջությամբ այրված են, վնասվել է ոչ միայն այն ավտոտնակը, որում պայթյուն է որոտացել, այլև հարևանությամբ գտնվող ավտոտնակները։ Մեր թղթակցի հաղորդմամբ՝ այս պահին էլ պայթյունի տարածքից շարունակում է ուժեղ գազի հոտ գալ։

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
17:57 Չախոյանը մանդատը պիտի դնի, կամ բարեկրթության կոչը բլեֆ էր
14:08 Որդուս կարոտը կտոր-կտոր է անում ինձ Երևանում. Նաստասյա Գոլովկո
14:24 Երևանում ծառը կոտրվել և ընկել է դերասանուհի Հասմիկ Խոջյանի մեքենայի վրա. ահազանգ քաղաքապետարանին
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
18:45 «Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան
13:40 Կաֆկայի «Դատավարություն»-ը կարդաց, պրծավ, ասեց՝ «մորս արևս, ոնց որ ձեր Հրանտ Մարգարյանի դատը ըլնի»
18:14 Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. նրան փրկել չի հաջողվել