Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:13 03-07-2023

Ադրբեջանն ասում է՝ սեղանին նստելու համար առաջին կետը՝ ՊԲ-ն լուծարելն է. դե գնացեք, լուծարեք. Արայիկ Հարությունյան

Մենք բոլոր սցենարներին պետք է պատրաստ լինենք։ Պետք է հասկանանք, որ ունենք խնդիր, դրա արդյունքում կրելու ենք զրկանքներ, ունենալու ենք պրոբլեմներ, բայց պետք է հաղթահարենք: Այս մասին հունիսի 29-ին Արցախի Հանրապետության ԱԺ-ում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Եթե մեզ համար կարեւոր «Կոկա կոլան» ու գարեջուրն է և ազատ ելքումուտքը... ինչի՞ ենք սպասում, մենք ավելի ծանր ժամանակներ ենք անցել ու հաղթահարել ենք, կախված է լինելու նրանից, թե ինչպիսին է լինելու մեր դիմադրողականության աստիճանը: Ես նույն խուճապ առաջացնող խմբին եմ դասում նրանց, որոնք «Կոկա կոլան» ավելի բարձր են դասում, քան մեր պայքարը:

Սա 10 օրվա, 1-2 ամսվա պայքար չէ, մենք պետք է հասկանանք ու գնահատենք լրջությունը: Այո, կարող է պետական կառավարման համակարգում եւ ինչ-որ մի ապրանքատեսակ բավարար քանակով չի կուտակել: Բավարար աշխատանք կատարվել է, որ երկիրը սովի չմատնվի, մենք ունենա ահռելի պաշարներ: Հաստատ մեր տեղական արտադրանքը թույլ է տալու երկարաժամկետ պայքար տանել ու չենթարկվել այսօր առկա ճնշումներին:

6 օր հետո ասում են՝ բունտ է լինելու, ժողովուրդը գալու է ասի՝ էս ինչ է: Դե բունտ է լինելու, գնացեք Ադրբեջանին հանձնվեք»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Նա անդրադարձավ նաեւ Բաքվի հետ երկխոսության մասին. «Պետք է գնանք Բաքու: Հիմա կարծիքը՝ ինչու չգնալ Բաքու, որովհետեւ Բաքուն այսօր մեզ հետ միայն մի թեմա է քննարկում՝ ինտեգրացիա: Երկրորդ թեման չի քննարկում: Ասում են՝ գնանք, համոզենք: Ես երկու տարի փորձել եմ, եթե որեւէ մեկը գտնում է, որ ես վատ բանակցող եմ եղել, վերջին փուլում ես չեմ բանակցել, ես չեմ գնացել: Դրանք արդյունք չեն տալիս, որովհետեւ վերջում գալիս, ասում է՝ էս ա մեր օրակարգը: Ադրբեջանն ասում է՝ սեղանին նստելու համար առաջին կետը՝ ՊԲ-ն լուծարել: Դե գնացեք, լուծարեք, հետո գնացեք հանդիպման:

Հերթականությունն ասեմ. գնում ենք, հայտարարում, որ բանակը լուծարում ենք, պետական կառավարման համակարգը լուծարում ենք, հազիվ ստեղծում ենք համայնքային ընտրությունների մեխանիզմ, որից հետո գազը կտան, հոսանքը կտան եւ ճանապարհով կթողնեն կգնանք-կգանք: Արդեն պարզ է, ոնց են թողնելու, արդեն որպես Ադրբեջանի քաղաքացիների են թողնելու: Մենք երկու բան ունենք անելու՝ ինքնապաշտպանության եւ դիմադրողականության բարձրացում»,-ընդգծեց Արցախի նախագահը:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում